Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

65

Սուսան սըմբուլ դաստամազըտ էրեսիտ խափանգ իս արի,
Կավիրըտ օլոր տար ու բիրէ արայիշ գուլ հանդ իս արի.

                    Հանդ իս արի, յա՛ր, ա՛ յար,
                    Սիրտըս արիր յարա, յա՛ր,
                    Գըլուխըս մատաղ կոնիմ՝
                    Ղաբուլ անիս, յա՛ր, այար։

Ումբրիս լարը ձըգիլ ղադանգ իս արի,
Վայ թե կըտըրվիլ է ղափիլ, յա՛ր, ա՛ յար։

          Աչկիրըտ ծով, էրեսըտ շովղ, էշխըս լող կուտա անղայիղ,
          Անքանար ջուրըն իս գըցի, բոլորքըս տալղա, ջըրհիղիզ,

                    Ջըրհիղիղեն Նոյ այիբ,
                    Վուր փըրկըվից նու-այիբ,
                    Նոյին գեմին ազատից,
                    Ինձ՝ այիբն ու նու այիբ:

Մե մեկ ինձի տիսուտ թե անիս լայիղ,
Կու կենամ ջամալիտ մայիլ, յա՛ր, ա՛ յար։

          Հասրաթեմետ չոլիրն ընգած, Մեջլումի պես Լեյլու զայաթ.
          Յարալու ջեյրան իս դառի, յիս քու եդնետ՝ ավլի-սայադ,