Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բ

Գլուխ

1

Ի՜նչ զարբաբ իմ, ի՜նչ ատլաս իմ, յիս ի՞նչ զար իմ, գի՞դիս, աջաբ.
Մանիշակի, վարթի կարոտ ի՞նչ զեփյուռ իմ, գի՞դիս, աջաբ.
Գիշեր-ցերեկ սազը ձեռիս մե նոքար իմ, գի՞դիս, աջաբ.
Քու ծընուղքըտ իմացիլ ին, վուր քի յար իմ, գի՞դիս աջաբ.
Բա ինչպես է՝ դուն չիմացար. խելագար իմ, գի՞դիս, աջաբ։

Դե ա՛րի, ինձ անգաճ արա, թե աշխարը վունց ման էկա.
Լեյլումի թայ յար կորցըրի՝ Մեջլումի պես հա ժուռ էկա.
Բլբուլի պես վարթ պըտրեցի, մեկ էլ չայիր-չիման ընկա՝
Վարթիս ճամփեն էլ չը գըթա՝ մինչի վիրչը զուր ման էկա.
Արիվ տեսքըտ շանց տուր, վառված մինուճար իմ, գի՞դիս, աջաբ:

էս իմ սըրտի դարդ ու ցավըն իմաց տըվի Իրանեթին,
Արիվլիքին, արիվմուտին, թաքավուրին, ժողովուրթին,