Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էլ ի՞նչ կանամ ավել անիլ յարի շեմքին ինձ կու մորթիմ.
էսքան իլթիմազն անում է ճար ու ճըրաք մե մոր վուրթին.
Մաշվեցա, հալվեցա պըրծա՝ յիս շաքար իմ, գիդիս, աջաբ։

Աշունքվա վախտըն հասիլ է, ինչո՞ւ յիդ մընամ՝ շըվարած,
Քու վարթըն ինչրու կբացվի, յիս էլ... ո՞վ սաղ, յա ո՞վ մեռած,
էրգեն ումբըր կունենայի, վուր չըլեի էշխետ էրած,
էս գիշեր քի մոդ իմ գալու, մատա՛ղ իմ քի, ունքիրըտ բաց.
Շուտ-շուտ չասիս, «վի կաց, գընա», յիս քի հուր իմ, գի՞դիս, աջաբ:

Սայաթ-Նովեն գանգատ ունե, վուր ման էկա թուր չը գըթա,
Ուզում իմ, թե սիրտըս խուցիմ՝ պըտրեցի մե թիր չը գըթա,
Ծոցիտ պահած ջուխտ նըռներուն հասնելու մե դուռ չը գըթա,
Արտիս, գըլխիս բըռնած ցավին մե չարա, մե դիղ չը գըթա,
Բերում իմ զառ աղլուխնիրը, յիս խումար իմ, գի՞դիս, աջաբ։