Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

3

Մատաղ իմ քի, արի, ինձ մի՛ չարչարի,
Մի շըփոթի ինձ ու ինչ վուր օտարի.
էս հանգի սուտ չէի լըսած մե տարի՝
Հենց գիդեի դուռը բաց է իմ յարի՝
Տես ա քընած, դուռն էլ փակ բեիդրարի:

Մարմար հեքալ քարգահ քաշած ու նախշած,
Օսկե սիմ իս, մավթուլի պես դուս քաշած.
Ի՞նչ կուլի վուր մե դամ հուր գաս, ինձ հիշած,
Վուր մինչի լուս նըստինք, խոսանք համաշա,
էշխն ինձ վառից, շատերին էլ կու վառի:

Սուրմի համա ուզում իս օսկե միլըն,
Զառ շուրերուտ՝ Լայիջանի թանդ ղիլըն,
Ձեռիտ բըռնած ունիս միխակն ու հիլըն,
Ո՛վ էր տեսի քու էս վախտի քընիլըն.
Դե ի՞նչ էրազ տեսար, ասա՛, ճըշմարիտ:

Ալ ճիճու իմ՝ գինըս վուղշին այան ա,
Ծոցում պահած սերկևիլ իմ մե դանա.
Յիս կու մըրսիմ՝ դուն ինձ պահի տաքանամ,
Մանիշակ իմ՝ քու շուղքին չիմ դիմանա.
Թե դուն փարթն իս՝ ինձ թայգուլըն համարի: