Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

2

Կոկոնի պես ծիծ ես կերել, էն կաթից է, վուր սիրուն իս.
Շուշան գունքիտ ով կու հասնե, էն հացից է, վուր սիրուն իս.
Շիրազի-Շամախու սուրահ, տեսակից է, վուր սիրուն իս:
Լավ քուրայում հաչած օսկի, կրակից է, վուր սիրուն իս։

Դուսը քի մինձ ջար է սպասում, դուս արի տես, սուլթան-խան իս.
Բաղումըն ալ վարթ ու նարգիզ, սարումըն սմբուլ-սուսան իս.
Օսկեթիլի վըեն շարած մարքարիտի թանգ շարան իս.
Պըղընձե քաղկի թաքուհու մանյակից է, վուր սիրուն իս։

էն մե յանումն արար-աշխար, էս մե յանում դուն իս սազում.
Ծոցիտ մեջ կա վարթի փնջիր, բերնումըտ բլբուլի լիզուն.
Քի պես փերի հուրիզադա, հենց մե՛ գամ տեսա էրազում.
էն օրվանից հա ասում իմ՝ հրիշտակից է, վուր սիրուն իս:

Հիռու տիղանց էկած մաթահ, Հնդու ջավզ ու հիլ, միխակ իս.
էնդու համար թանգ հախ ունիս, վուր զարբաբով սիլա հակ իս.
Նախշած օսկե ղութում պահած հեքաթներու անգին ակ իս.
Սիրուն սալբու, սադափ շարած, տախտակիդ է, վուր սիրուն իս։

Մե չի՛ս գալի, չի՛ս ասում, թե ի՞նչ իս լալի, Սայաթ-Նովա.
Ջրեն դուս էկ ինգլիզի նավ, չուրս բոլորքըտ անտակ ծով ա.
Ցերեկն արիվ, գիշիրն աստըղ, քու թարիփըտ աշխարով ա.
Տասնուհինգ օրըն բոլորած լուսնակիդ էլ դուն սիրուն իս։