Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

4

էշխը սիրտըս, հենց էն գլխեն, քու սրտի հիդ կարիլ է,
Վունցոր, խալիս հին էրծաթըն օսկու հիդ հարմարիլ է.
Ակըռքնիրըտ մարքարտի պես կոսիս մեկը շարիլ է.
Չինար բոյով շըվաք կոնիս, վունցոր ամպին վայիլ է,
Արիվի պես լուս իս տալի խուղին էլ, աշխարին էլ։

Լուսին տեսքըտ շանց տու, տեսնիմ, թե վուր իմ լավ յարն իս դու.
Իզմիրեմեն էկած, գարնան քամու բարեբարն իս դու.
Օսկեթիլըն միչըն քաշած Վենետիկի զարն իս դու.
Օսկեջըրած զարնըշանը մարմինըտ զարթարիլ է։

Տիսուտ կարոտ հա լաց կուլիմ, արուն-արտսունք հուսելով.
Օսկեբերնով շընուք կու տաս՝ քաղցըր ասիլ-խոսելով,
Քի պես դաշտի ջեյրան-մարալն իր էդիվեն, ասելով,
Ինձ պես շատ վուրսնուրթ չուերում, ման ածիլ-շարշարիլ է։

Սիրուն ասիլըն քիզ քիչ է, խալխը տեսքետ գերված է.
Ինչ ռանգի էլ զարբաբ հաքնիս, կոսիս քիզիդ մերված է.
Յիս չիմ սիրի խային յարին, սիրտըս դաղեն էրված է.
Քիզ հիշելուցն է, վար լիզուս ցամքած ու հիդքերված է.
Յա՛ր, կարոտըտ Սայաթ-Նովուն սելավի պես տարիլ է։