Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

5

Յարիս բաղը մտա, խիլքս կորցըրի,
Մեկ էլ դուռը փակ տեսա յիդ գնալիս.
Բան չիմացա, մենակ, շիվար մնացի...
Բազում սալբի ծառիրն էին լանգ տալիս։

Ասի,— զալում, լավ է սպանիս նոքարիտ.
Վատ բան ասիլ մի տա, լիզվիս կա բարիք.
Ուրախ լավ է, կինքըտ ուրախ էրկարի,
Ջանս մատաղ իմ տվի քու ցավին յիս։

Մե քիչ մնա, անգաճ արա իմ խոսկին.
Եկ նուրմեկանց ձեռըտ դիր իմ աչ ձեռքին.
Յաղութ, ալմաս, լալ ու գոհար իս անգին.
Չոլումն ազատ թողած ջեյրան, մարալ իս։

Յիս մե խոնդքար էի, ջարըս կորցըրի,
Մե սովդաքար էի, զարըս կորցըրի,
Իմ աննման գոզալ յարըս կորցրրի,
Էլ վո՞ւնց գթնիմ ծովումըն պահածին յիս:

Արարմունքըտ արմանք բան Է ինձ ամա.
Ռոստոմ-Զալի թուրըտ մահ Է ինձ ամա.
Յիս հիվանդ իմ, լացըտ շահ է ինձ ամա.
Աշկըս ճամփիտ ջուր Է կտրի, եկ ինձ տիս։

Արիվ լուսին էրեսըտ է հայելի.
Մատաղ իմ քիզ, ուրիշը թող պետք չըլի.
Թե ուզում իս էշխի խաղիր գովելի,
Սայաթ-Նովեն մե փիլի բիռ կուտա քիզ։