Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

6

Բաղըն բլբուլով լցվիլ է, վարթ-գուլգազը չէ պակասում.
Բացվիլ ին զառ ծաղկընիրը, սիրուն նազը չէ պակասում.
Յասամաննիրն էլ ին ուրախ, լավ էրազը չէ պակասում.
Շամիրը շամդանում վառած, զիրանդազը չէ պակասում.
Սարքին, լիքը մեյդանումըն քանդիրբազը չէ պակասում։

Չնեղանաս, ա՜յ իմ ազիզ, իմ խոսկիրքըս առակնիր ին.
Հազար հիդ «քիզ մատաղ» ասի, բայիս քա՞նի գլխի տեր իմ.
Վուր ինձ չասիս սիվերես իմ, ղուլ իմ դառի քու դռներին.
էս գիշեր դուն միզ մոդ արի, անգաճ կալ իմ խաբարներին.
Ամենքըն միզ մոդ ին էկի, վուր բազազը չէ պակասում։

Քանի գիղւ լի ու շեն է, անքեփ, անսաղ ի՞նչպես կուլի.
Քու թարիփի համա խոսկն ու խաղը պակաս ի՞նչպես կուլի.
Թե մառանում գինին թափվի, առանց լի թաս ի՞նչպես կուլի.
Մեջլիսն ինչքան սարքով ըլի, վուր դուն չկաս, ի՞նչպես կուլի.
Պտտվում ին օսկե թասիր, լեյլում-նազը չէ պակասում։

էսենց հարսնիք, նշանդըրիք Շահն էլ չարեց Զուլի համա.
Ինշ վուր արից սա իր հալալ աղջկա-գոզալի համա.
էս ինչ գլխոքըս անց կացավ, վուղչն իմ տարքոտ հալի համա.
Քամանչայի, նայի համա, դավուլի, ղավալի համա.
Չուրս բոլորքըտ խաղ ին ասում, սանթուր-սազը չէ պակասում։