Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավենյուի վրա։ Մի երեկո սենյակումս հանգստանում էի՝ երբ միջանցքից մի տարօրինակ ձայն լսվեց, կարծես մեկը ծիծաղում էր անճոռնի կերպոս և միաժամանակ լաց էր լինում։ Անմիջապես դուրս ցատկեցի սենյակից, ուրիշ կենողներ էլ գոնե բացել էին և ապշությամբ դուրս էին նայում։ Անճոռնի ձայնի հանողը սանդուղքներից ներքև էր իջնում։ Ես աճապարեցի ներքև, նրան տեսա հյուրանոցի ներքևի լաբիյում։ Հյուրանոցի տերը մոտեցել էր նրան և աշխատում էր հանգստացնել։

- Ես կորած եմ, էլ իրավունք չունիմ ապրելու, պետք է մեռնեմ, այլևս չկամ, մեռել եմ,- ասում էր այդ մարդը կցկտուր կերպով և լաց էր լինում և կարծես ծիծաղում էր անճոռնի կերպով։

Այծամորուս մի մարդ էր, երկար դեմքով, 50-ի մոտ, փոքրիկ կապույտ աչքերով։

Հետզհետե ուրիշ կենողներ էլ եկան, լցվեցին լաբիյում։ Պարզվեց հետևյալը։

Այդ մարդը գյուղացի հարուստ ֆերմեր էր, որ մի քանի օր առաջ Նյու-Յորք էր եկել առաջին անգամ կյանքում։ Նյու-Յորք գալուց երկրորդ օրն իսկ նրան պատահել էր մի քանի մարդիկ իբրև շենքեր վաճառողներ և նրան 275 հազար դոլարով ծախել են Նյու-Յորքի կենտրոնական պոստի շենքը և արդեն դրամն էլ գանձել են և անհետացել։

- Քանի՞ օր է, որ գնել եք այդ պետական շենքը,- հարցրեց հյուրանոցի տերը։

- Երկու օր առաջ,- պատասխանեց ֆերմերը, որի մորուսը փոքրիկ շան պոչի նման դողում էր։

- Իսկ ինչպե՞ս իմացաք, որ դա պոստն է, պետական սեփականություն, և ո՛չ մի անհատ չի կարող այն գնել կամ ոչ մի անհատ չի կարող վաճառել։

Գյուղացի ֆերմերը կցկտուր պատասաններ տվեց,որոնցից բացարձակապես ոչինչ չհասկացանք, բայց նա եկարեց ձեռքի մեջ չմոթած մի թուղո, որի մեջ խորագույն չարախնդությամբ կեղծ վաճառողները գրել էին, որ ֆերմերի «գնած» շենքը փեդերալ կառավարության պոստն է և իրան պարզապես խաբել են։

Շենքի ագենտները ֆերմերին տարել և դրսից ցույց են