Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տվել պոստը,ֆերմերը թեև շատ էժան է կարծել, բայց էլի սակարկել է, ագենտները ոչ մի սենտ չեն զիջել և վերջիվերջո ստացել են 275 հազար դոլլարի վավերացված չեքը։

Ֆերմերի ֆիզիկական և հոգեկան գրությունը ավելի վատացավ, երբ նամակի ընթերցումից հետո բոլորն էլ սկսեցին նրան նայել ապշութայմբ և խղճալով։ Նրա աչքերը հետզհետե սառչում էին, նա նայում էր կողքի կանգնողներից մեկին, երևի նմանեցնում էր ագենտներից մեկին։

Հյուրանոցի տերը հեռախոսեց հոգեկան հիվանդների հիվանդանոցը, որից 25 րոպե անց՝ հիվանդանոցի օտոմոբիլը եկավ և ֆերմերին փոխադրեց հիվանդանոց։

Ֆերմերի հեռնալուց հետո՝ լաբիյում գտնված մարդիկ զարմացել էին փող աշխատելու այդ նոր ձևի վրա։ Նրանցից մեկը մինչև անգամ ասաց․

—Բրավո՛․․․


6

Հելենան գործը վերջացրեց և եկավ իր սենյակը։ Ես իրիկվանից մնացել էի նրա սենյակում և գիրք էի կարդում։ Հելենան գործը վերջացրեց մոտ գիշերվա ժամը 11-ին։ Հելենան ձեռքին բռնած էր մի մեծ պնակ, որի վրա կային Կալիֆորնիայի մեծ նարինջներ։ Հելենայի սև շորերի ֆոնի վրա դեղին նարինջները նա դրեց սեղանի վրա և՝

—Երևի ձանձրացար,- հարեց։

—Ո՛չ, կարդում էի ։

—Ի՞նչ էիք կարդում։

—Ջեկ Լընդըն։

—Լավ է։

Նշմարեցի, որ Հելենան գլխից հանել էր իր փոքրիկ, սպիտակ գլխանոցը և սպիտակ ժանյակներով երիզված գոգնոցը։

—Լավ է, որ հագնես գլխանոցը և գոգնոցը։

—Ինչո՞ւ։

—Այնպես ավելի կենսուրախ ես երևում։

—Շատ լավ,- համաձայնեց Հելենան և միայն դրեց գլխանոցը։