Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


-Այո, մադամ, վերջացնում եմ: Ես ցանկանում էի ձեզանից մի բան խնդրել:

-Իսկույն ձեր չեքը կուղարկեմ:

-Այդ չեր իմ խնդրելիքը, տիկի՛ն, չեքի մասին չեմ մտածում:

-ՈՒրեմն ուրիշ ի՞նչ:

-Շատ եմ խնդրում, տիկի՛ն Հարիսոն, թույլ տաք ինձ մնալու ձեր բնակարանում վաղը երեկոյան երիտասարդ լեյգիի հարսանիքի խնջույքը տեսնելու համար:

-ՈՒրախությամբ, ուրախությամբ,- պատասխանեց տիկին Հարրիսոնը,- ֆրակ ունե՞ք: -Ֆրակ չեմ հագնում, մադամ, ես չեմ ուզում մասնակցել խնջույքին, միայն ուզում եմ մի տեղից դիտել խնջուլքը:


-Խնդրեմ, խնդրեմ:Ես այս րոպեիս կուղարկեմ ձեր չեքը:

Գնալուց առաջ ետ դարձավ և հարցրեց:

-Որքա՞ն էր գումարը:

-275, մագամ,- պատասխանեցի:

Լեյդի Հարրիսոնի գնալուց հետո՝ մեքենայաբար սկսեցի իմ աշխատանքը, բայց հանկարծ կանգ առա:

Լեյդի Հագրրիսոնի գնալուց հետո՝ մեքենայաբար սկսեցի իմ աշխատանքը, բայց հանկարծ կանգ առա:

Ուրեմն առանց ֆրակի չի կարելի մասնակցել,- մտածեցի և ակամա հիշեցի Մոլլա Նասրտտինի պատմաթյունը. որ երբ երկրորդ անգամ մուշտակ հագած գնաց կոչունքի՝ նրան շատ պատիվներ տվին. և Մոլլան սրակտորեն իր մուշտակին առաջարկեց ուտել սեղանի լավագույն խորտիկներից:

Իր խորքում, մտածեցի, Ամերիկան երկաթի և էլէկտրական կուլտուրայով, ստորերկրյա իր բոլոր երկաթուղային ցանցերով, երկնակարկառ շենքերով, լույսերով և կրթական բարձր հիմնարկներով ավելի առաջ չի գնացել, քան Մոլլա Նեսրետտինի «վայրեռնի» Փոքր Ասիան:

Հելենան մտավ գրադարանը:

-Եկա՞վ լեյդի Հարրիսոնը:

-Այո, եկավ:

Թույլատրե՞ց:

-Ինչպես չէ, մեծ ուրախությամբ:

-Գիտե՛ս, վաղը երեկոյան ես ոչինչ չունեմ անելու, դրսից պետք է մատուցվի ամեն բան, ինչպես և