Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծառայողները, միայն ես պետք է հագվեցնեմ երիտասարդ լեյդիին և ուրիշ ոչինչ չունեմ անելու:

-Ուրեմն միասին կլինեք:

-Այո՛, միասին:

9

Հաջորդ օրը, երեկոյան, երբ մթնշաղը իջնում էր Նյուորքի վրա և լամպերը բացում էին իրենց աստղալից աչքերը՝ ես բարձրացա մի ավտոբուս, նստեցի վերևի հարկի ետևը, որպեսզի ոչ ոքի չխանգարեմ իմ ծուխով և սկսեցի քաշել մր. Հարթիսոնի սիգարներից մեկը, որ ինձ տվել էր Հելենան: Գնում էր դեպի Հարիսոնի բնակարանը:

Այստեղ ինձ ընդունեց նեգր աղախինը և հայտնեց անմիջապես.

-Հելենան ասաց, որ գնաք իր սենյակը, մինչև ինքը գա:

-Շուտո՞վ կգա:

-Այո՛, շուտով:

Ես իջա Հելենայի սենյակը, նրա սեղանի վրա դրված շքեղ հատոր՝ Հաֆըզի անգլերեն թարգմանությունը:

- Արևելքից չի կարող ազատվել այս աղջիկը,- մտածեցի և սկսեցի կարդալ վարդի, գինու և սիրո երգչի տաղերը:

Չգիտեմ որքան ժամանակ էր անցել, երբ Հելենան եկավ:

- Օ՝, Հաֆըղ ես կարդում:

- Այո՛, ո՞րտեղից ձեռք բերիր այս շքեղ Հրատարակությունը:

- Վերևի գրադարանից:

- Կարդացե՞լ ես:

- Երեկ գրշեր մի քանի օդա կարդացի, հրաշալի է:

Հանկարծ Հելենան հիշեցրեց, որ արդեն հյուրերը սկսել՛ են գալ և պետք է բարձրանալ վերևի պատշգամբը ամեն ինչ տեսնելու համար: Պատշգամբում ինձ այնպես թվաց, որ ես փոխադրվել եմ մի տարբեր աշխարհ, կարծես Հելենան Բիատրիչեն լիներ ինձ դեպի արքայություն առաջնորդելիս:

- Դու այստեղ զբաղվիր դիտելով, ես կգամ,հագվեցնեմ երիտասարդ լեյգիին և վերադառնամ: