Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բուենոս֊Այրեսից, որը գնացել էր Սպանիա հատկապես առևտրական նպատակներով։ Երբ Իզաբելլա Սերրանոն ոտը դրեց նավի վրա, ամերիկյան թերթերի թղթակիցները շրջապատեցին ագետնին, տեղեկություններ ստացան Իզաբելլա Սերրանոյի մասին և աճապարեցին հեռագրել Ամերիկա։

- Հարավի արևը, կարծես կաթիլ առ կաթիլ, սուզվել էր Իզաբելլա Սերրանոյի մարմնի մեջ, այնքան ողորկ, ջերմագին և անփայլ էր նրա մարմինը։

-Նրա աչքերը սև էին, պալմայի տերևների նման մուգ, երկար և սուր թարթիչներով, մազերը թափվել էին բաց ուսերի վրա, հագել էր թեթև կարմիր բլուզ, կապույտ և կարճ քթանցքներ, ծնկները բաց, կարճ և կապույտ գուլպաներով։

Ընթրիքին Իզաբելլա Սերրանոն իր ագենտի հետ միասին նստել էր սեղան։ Նրանց դիմաց նստած էր մի երիտասարդ, երկար մազերով։ Երիտասարդը բարի և խոհուն աչքեր ուներ։ Ծխամորճը բերանին՝ նա ինչ-որ մտքերով էր տարվել, բայց երբ նշմարեց Իզաբելլային, աչքերը հառեց նրան, կարծես գտավ նա իր կորցրած մտքերի թելը։ Իզաբելլան բարձրացրեց թերթերունքները և նայեց երիտասարդին։ Երիտասարդը շարունակեց նայել Իզաբելլային, որ պալմայի տերևների նման մուգ, երկար և սև թարթիչներ ուներ, որոնք ստվերում էին նրա աչքերի խորքը։

Երբ Իզաբելլան ընթրիքը վերջացրեց,ոտի կանգնեց մի կարմիր խնձոր ձեռքին։ Ագենտը նրա մանուշակագույն ուսնոցը նետեց նրա ուսերին։ Նա դարձավ երիտասարդին և ժպտաց։ Երիտասարդն անմիջապես ոտի կանգնեց, խոնարհվեց մինչև Իզաբելլան հեռացավ։

ժպիտը երևաց Իզաբելլայի դեմքի վրա՝ ինչպես առաջին աստղն է բացվում պաղպաջուն երկնքում։ Նա քայլեց և հեռացավ՝ ինչպես մակույկը ջրում։