Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


դը-Վալերան ժպտուն և կեղծ գուրգուրանքով,– ես թեկուզ խոստացել եմ 10000 դոլլար, բայց կարող եմ վճարել ավելի, քան այդ գումարը, որովհետև մեր գործերը լավ են գնում։ Ես ձեզ կվճարեմ 20000 դոլլար տարեկան։

–Ի՜նչ բարի եք,– բացականչեղ Իզաբելլան ու ժպտաց։ Նրա ժպիտը նմամ էր մռայլված ծովից հետո ծովի վրա բացվող արևին։ Իզաբելլայի աչքերը դարձյալ սկսեցին փայլել՝ ինչպես Անդալուզիայում։

–Սուտ էր նա,– մրթմրթաց ինքն իրեն Իզաբելլան։

–Ես հասկանում եմ ձեզ, դոննա իզաբելլա,– հարեց դը–Վալերան,– ֆրանսիացի բանաստեղծը ձեզ ստեր էր փչում, և դուէ հավատում էիք այդ ստերին ու ահաբեկվում։ Ես զգում էի, որ նա ձեզ զանազան պատմություններ էր պատմում․ բայց կյանքը ցույց կտա, դե ո՛վ է ստախոսը։

–Դուք բարի եք,– հարեց Իզաբելլան անվերապահ անկեղծությամբ։

–Ահա ձեզ 10000 դոլլար իմ խոստումներից և պայմանագրից դուրս․ դեռևս շատ հազարներ կլինեն, երբ հաջողություն լինի,– գոռոզությամբ հայտրարեց դը–Վալերան և հանձնեց նրան չեկը։

Իզաբելլան խնդրեց դը–Վալերայից, որ մորը հեռագրի Նյու–Յորք հասնելու մասին։

—Արդեն հեռագրել եմ,– պատասխանեց դը–Վալերան,– ր հեռագրով փոխադրել եմ 2000 դոլլար։

–2000 դոլլա՞ր։

–Այո, այո, ես լիովին կկատարեմ իմ խոստումները։

Իզաբելլան ուրախությունից ոստոստեց, ինչպես նոր խաղալիքներ ստացած մանուկը։

Դը–Վալերան ներողություն խնդրեց Իզաբելլայից և հեռացավ։ Իզաբելլան մնաց մենակ։ Նա դարձյալ դուրս նայեց լուսամուտից ահավոր քաղաքին, և նրան թվաց, որ օրորվում է երջանիկ ու հոտավետ մի երազում։

Հանկարծ թխկացրին Իզաբելլայի սենյակի դուռը։ Ներս մտավ մի համազգեստով ծառա և նրան մատուցեց իրիկնային թերթերի հավելվածները։ Իզաբելլան բաց արավ թերթերը և տեսավ իր լուսանկարներն առաջին էջերում։ Իզաբելլան սկսեց որոշ ատելություն զգալ դեպի ֆրանսիացի