4000 դոլար թղթադրամ և երկու երկաթուղային արժեթղթեր, որոնցից յուրաքանչյուրն արժեր 10,000-ական դոլար։
— Ներեցեք ինձ,– կմկմացի,- ես չէի իմանում այղ, եթե ոչ չէի վկայի նրա աղքատության համար,— և գլուխս կախեցի կրծքիս վրա, ամոթից չէի ուզում շարժվել։
Հայրենակիցս թևերը պարզած փողերին, աչքերը չռած և կազդուրված՝ աղաչում էր.
— Իմ փողե՜րը, իմ թղթե՜րը…
— Կասսայում կպահենք և եթե չմեռնեք՝ ձեզ կտանք,— ասաց հանդերձարանապետը, Ես շուռ եկա և դուրս էի գնում, երբ մեկն ինձ բռնեց ետևից:
— Ասացեք, խնդրում եմ, թող տան իմ շորերը, ես չեմ ուզում մեռնել, ես կհեռանամ այստեղից։ Ես միայն ուզում էի հանգստանալ։
Թարգմանեցի։
Աղբի արկղից դուրս բերին իմ հայրենակցի շորերը, հանձնեցին նրան իր փողերի և արժեթղթերի հետ։ Նա հագնվեց արագությամբ, հիվանդագին սեղմեց փողերը և թղթերն իր ափերի մեջ և առանց ոչ ոքի հետ խոսելու՝ դարս եկավ հիվանդանոցից և արագ քայլերով հեռացավ։
1924 թ.