Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ես կը զրկվիմ Քրիստոսիս ծառայելու իմ պարտականաթյուններես:

Այսպես կը տրամաբաներ ծույլ և անպետք երիտասարդը:

— Ես՝ իմ խանութս ու արաղս, դուք ալ ձեր ժողովարանն ու Քրիստոսը,— կը վերջացներ Իսոն:

Գ

Սակայն Հոգին Սուրբ եկավ այդ բոլոր փաստերն ու իրողությունները տակն ու վրա ընելու:

Խարբերդ հասավ Սկովտիո ծայրերեն խորհրդավոր ծերուհի մը, որ իբրև միակ սեփականություն ուներ իր սև ըզգեստնեբը վրան և ձեռքը Սուրբ Գիրք մը: Այս խորհրդավոր ծերունին ինքզինք կը կոչեր վերջին Առաքյալը, որ եկած էր Սուրբ Հոգի բաշխելու հավատացյալներուն:

Կիրակի մը Խարբերդի ժողովարանին մեջ ասեղ ձգելու տեղ չկար, ամեն մարդ փութացած էր այնտեղ՝ լսելու այս ճիզվիթ Սկովտիացին:

«Ես եմ աջը այս երկրին» խոսքը առնելով իբրև բնաբան, քարոզ խոսեցավ ոգևորված և հավատքով բոցավառ։ Իր քարոզեն հետո ծերունին հայտարարեց խո՜ր լռություն, աչքերը գոցեց, թևերը տարածեց օդին մեջ և կեցավ բավական երկար: Շշուկ չկար, բոլորն ալ աչքերնին գոցեցին և տեսակ մը վախի մեջ էին։ Հանկարծ ծերունին աչքերը բացավ և խոր ձայնով մը արտասանեց.

— Ով որ Սուրբ Հոգին առավ՝ թող ոտքի կանգնի:

Ճնշիչ լռութենե և անշարժութենե մը հետո, հեռավոր մեկ անկյունեն ոտքի ելավ եղբայր Մարգարը: Բոլորն ալ երկյուղածությամբ հաոեցան Մարգարին:

Մարգարը Սուրբ Հոգին իր մեջ ընդունելե վերջ բարձրաձայն աղոթեց.

— Տե՛ր, եղբայր ճէյքըպի միջոցով դուն եկար և բնակեցար իմ մեջս և քու Սուրբ Հոգիիդ գազյադիովը իմ սիրտս վառեցիր, Տե՜ր, կը խնդրեմ մեր մյուս բոլոր եղբայրներուն և քույրերունն ալ վառես-թափես, ամե՛ն...

Դարձյալ լռություն:

Այս անգամ Ամերիկացի մըստըր Ճանն ալ ոտքի ելավ,