Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կամաց–կամաց սկսան չանաչ սարի հղողները, և տասնհինգ վայրկյանե հետո ոչ ոք նստած չի մնաց։

Սուրբ Հոգին ստացվեր էր բոլոր ներկա եղողներեն:

- Քրիստոսի խաղաղությունը բոլորիդ հետ ըլլա, ամե՛ն...

Կամաց – կամաց բոլորը մեկնեցան: Իսրայելի հարազատներն ալ հասան տուն Սուրբ Հոգիով ծանրակիր: ճամփան ոչ մեկ խոսք չփոխանակեցին իրարու։

Հասան տուն:

—Քո՜ւյր...

— Եղբա՜յր...

— Իմ գառնուկնե՜րս...

Կարծես կը մրմնջեին, չէին խոսեր, այնքա՜ն մեղմություն, այնքա՜ն խաղաղություն կար անոնց լեզուներուն վրա։

Նստեցան, գլուխ մը ավետարան կարդացին և լուռ մրմնջացին: Կամաց-կամաց տխրություն մը տիրեց անոնց վրա:

Մեծ քույրը սկսավ դառնորեն արտասվել:

— Ինչո՞ւ կուլաս, անուշիկս,— հարց տվավ մայրը իր աղջկան։

— Մենք փրկվեցանք, բայց հայրիկը ամբարիշտներուն մեջ մնաց։

Մայրն ալ, տղան ալ խաոնվեցան այդ լացին։

Մայրը աոաջարկեց գլուխ մը Սուրբ Գիրք ևս կարդալ իր ամուսնու հոգիի փրկության համար։ Եվ կարդացին, հետո երգեցին ու լռեցին...

Իսոն տուն վերադարձավ, ոտքերը իրար կը փաթթվեին, աչքերը ալ չէին տեսներ, լեզուն դուրս էր կախվեր։

— Ճա՜շ բերեք ուտեմ,— գոոաց Իսոն։

— Ճաշ չկա, կը խնդրեմ, մի գոռար, մենք Սուրբ Հոգի առինք, ալ ճաշի մասին չենք մտածեր։

— Սուրբ Հոգի, մուրբ հոգի չեմ գիտեր, ճա՛շ բերեք, եթե ոչ այդ Սուրբ Հոգիիդ...

Իսրայելի հարազատները շիվան մը փրցուցին տանը մեջ, սկսան լալ և աղաղակել.

— Տե՛ր, մի հիշեր մեր մեղքերը։

Աղաղակները այնպես լսելի դարձան, որ դրացիները ներս եկան և Իսոն առին իրենց տունը տարին չարը խափանելու համար։