Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրան՝ Հիսուս Քրիստոսին,-ասում էր չոքած մի պառավ կափկափում էր, երբ «Հիսուս Քրիստոս» էր արտասանում:

--Երիտասարդ քարոզիչն իսկապես սուրբ է,- ասում էր մի լեյդի:

Այս լեյդին երբ իմացավ, որ ես երիտասարդ քարոզիչն ճանաչում եմ մանկուց, քիչ մնաց, որ ինձ էլ սուրբ ընդուներ:

--Երանի ձեզ,որ դուք նրա հայրենակիցն եք, երանի ձեզ, որ տեսել եք ծննդավայրը: Ասատուրին միայն պակասում էր մի առասպել իր ծննդի շուրջը: Դա շատ հեշտ էր: Քրիստոսի «Հայրը» եղել էր հյուսն, իսկ Ասատուրի հայրը հացթուխ էր:

Լեգենդան արդեն հյուսվում էր:

Եկեղեցուց դուրս գալուց հետո ես եզրակացրի Ասատուրի այդ «քրիստոնյաներին» է խաբում, և այդ «քրիստոնյաները» Ասատուրկն էին խաբում:

Եկա և այն եզրակացության, որ վերջ ի վերջո այդ եկեղեցին և Ամերիկայի բուրժուական կարգերն էին, որ Ասատուրին սովորեցրին կեղծավորություն և ուրախություն, իսկ Ասատուրն էլ հանդիսացավ ստի և կեղծիքի հերոսական ասպետ: Ասատուրը խաբում էր իրան և նրանց, նրանք խաբում էին Ասատուրին և իրենց:

Երեք ամիս անց Ասատուից ես մի նամակ ստացա: Կարճ էր:

«Եգիպտոսում եմ: Շատ դժվարություններով ամեն օր տեսնում եմ Կլեոպատրային: Թուրքերը վիզե չեն տալիս պազեստու գնալու: Ուրախ եմ, որ Թուրքերը համառում են»:

Ես չպատասխանեցի Ասատուրին:

Անցավ ութ ամիս, և մի օր էլ Ասատուրը հայտնվեց իմ սենյակում:

Նա նիհարել էր, մի քիչ դժգունել և կորցրել էր չափով իր աչքերի բոցավառությունը: