Մեյրիի հողակույտի վրա, իմ սփռած սպիտակ ծաղիկների մեջտեղում, գերեզմանապահը մի տախտակ դրեց հետևյալ մակագրությամբ.
Մեյրի Ընդըրվուդ. 1905-1922
Աշնանային դեղնած մի քանի տերևներ ընկան նրա հողակույտի վրա:
Սենյակ վերադարձիս` իրերն ինձ կառչեցին, նրանք կարծես մի բան էին ուզում իմանալ, բայց նրանցից ոչ մեկը չխոսեց։
— Մեյրին մեռավ, թաղեցինք Մեյրիին,— բղավեցի բարձրաձայն։
Տրտմության մի լայն շունչ իջավ իմ սենյակում։
7
Անցավ 15 օր: Մեյրիի՝ սպիտակների գերեզմանոցում թաղվելու լուրը համառորեն տարածվեց նեգրատյաց հարավի քաղաքում:
— Ինչպե՞ս կարելի է սրբապղծել սպիտակների հանգստարանը:
— Ինչպե՞ս կարելի է կեղտոտել սպիտակների հոգին։
Կու-Կլուքս-Կլանի[1] ղեկավարները դաժան պրոպագանդա մղեցին պ. Հյուզի կարգադրության դեմ: Տիկին Հյուզը, իր ամուսնու աչքերից հեռու, միացավ Կու-Կլուքս-Կլանի պրոպագանդային: Ահավոր ստեր հորինեց «ազնվական տիկինը» բարի Մեյրի Ընդըրվուդի շուրջը։ Քաղացի սպիտակ բնակչությունը զինվեց նեգրուհի Մեյրի Ընդըրվուդի անզոր դիակի դեմ:
Մեյրիի թաղումից 20 օր հետո, կեսգիշերին, Կու-Կլուքս-Կլանի կազմակերպության անդամ 15 «հերոսներ», իրենց սպիտակ, երկար և գլխի վրա սրածայր տարազները հագած, ձեռքներին բոցավառ ջահեր բռնած` խուժեցին սպիտակների
- ↑ Ամերիկայի ֆաշիստական կազմակերպությունը