Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գերեզմանոցը, փորեցին նեգրուհի Մեյրի Հնդըրվուդի գերեզմանը, հանեցին նրա նեխած դիակy, հռհռալով, ծաղրելով և ծանակելով, փողոցները ման ածելով՝ տարան և նետեցին նեգրերի գերեզմանոցը։

Մեյրի Ընդըրվուդի դիակը, երբ անցկացրին մեր փողոցով, տիկին Հյուզը կանգնած էր լուսամուտի առաջ, ատամները ցցած՝ հրճվում էր հոշոտող շան նման։

Ես գլուխս դուրս հանեցի իմ լուսամուտից և թքելով տիկին Հյուզի երեսին` բղավեցի.

- Ոճրագո՛րծ։

- Կեղտոտ օտարական,— գռռաց նա ու ներս քաշվեց:

8

Առավոտյան ես վազեցի նեգրերի գերեզմանոցը։ Մեյրի Ընդըրվուդի դիակը ընկած էր գերեզմանոցի պատի տակին, բորբոսնած և անճանաչելի։

Գնացի ներս, վճարեցի գերեզմանափորին, որպեսզի փոս փորի ու թաղի սպիտակ սևամորթին։

1928 թ.