Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մուշտակների մեջ փաթաթված զույգեր անցնում էին ուրախ, բարձր և անհոգ ծիծաղելով, պարտսրահները, մյուզիկ հոլերը շարունակում էին հրճվել ամբողջ գիշերը մի տեսակ մաշումի, ցոփության խրախճանք, որ գնալով աճամ էր և դառնում կլանող ալիք։

Հաճախորդներ փնտրող կանայք մոտենում էին ինձ, ուրախ ու մարմնահարույց, քայլում էին ինձ հետ մի կամ երկու անկյուն, և վերջապես հույսերը կտրում ինձանից և բաժանվում արհամարհական մի խոսք նետելով այն երիտասարդին, որ «զգացում» չունի, «չի ուզում կյանքը վայելել» կամ «երևի սիրահարված է»։ Նրանցից ոմանք, իրենց մարմինների անհաղթ ուժին վստահ, պարտված ասպետի նման զայրանում էին, մի-մի հայհոյանք շպրտում ու անցնում։

Կանգնում էի էլեկտրական լույսի . սյունի տակ, բարակ,թեթև վերարկուս աշխատելով ավելի ու ավելի կծկել, սեղմել մարմնիս։ էլեկտրական լույսի տակ, օտար, անծանոթ աշխարհի հորձանքում, երազում էի մեր երկիրր, «հին երկիրը», ինչպես ամերիկացիները սիրում էին կոչել ծննդավայրը։ Շոշափելի կերպով տեսնում էի մորս և փոքրիկ քույրերիս, որոնք քնում էին տաք անկողիններում, մինչև անգամ երազում էի նրանց երազը, տեսնում էի, որ նրանք ինձ էին տեսնում իրենց անչարչար երազում, որ ես գտնվում եմ ճոխ ապարանքում, հրճվում եմ, երգում ու պարում, մոռանալով իրենց։ Տեսնում էի, որ քույրերս առավոտյան զարթնում են մորս բարձրաձայն աղոթքից, վազում, գնամ են նրա անկողինը, մի ժամ էլ այնտեղ շաղակրատելու, համառող քնին բարությամբ ճանապարհ դնելու, երազում էի մանավանդ, որ հաստ, կարմիր թշերով աղախինը կովը կթեց, կաթը բերեց, դրեց օջախի վրա, եփ եկավ, սերը հավաքեց երեկվա սերի վրա, որպեսզի ավելի ու ավելի թանձրանա։ Տեսնում էի, ինչպես քույրերս խմում են, մինչդեռ մի քիչ հետո մայրս նրանց կեսօրվա ուտելիքի ծրարն է պատրաստում, և գրքերը գնում պայուսակների մեջ, որ դպրոց վազեն։

Հեոուն, բարձր երկնքի հեռավոր խորշում բյուրավոր լույսեր են բացվում, էլի փակվում և էլի բացվում, երևում են մեֆիստոֆելյան ֆիգուրաներ, որ պարում են, ցատկում , անմարդկային շարժումներ գործում, երկար, բարակ