Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սիրում աշխարհը, աշխարհը շատ սիրելուս համար երկնքի թագավորությունն եմ քարոզում։

Ամեն ինչ պարզ էր․ սա էլ այն եկեղեցու հայ քրիստոնյայի նման էր։

- Այստեղ մի լավ ճաշենք, հետո կգնանք մի տեղ, ես ուզում եմ քեզ մի տեղ տանել, որպեսզի տեսնես աշխարհը, ինչ որ դուրսն է երևում, աշխարհը չէ․ աշխարհը, իսկական, սիրեկան, հրապուրիչ աշխարհը միշտ թաքնված է, ամենադյութող բաները միշտ թաքնված են, ես սիրում եմ թաքնված բաները,- ճառեց Կիրակոսյանը։

Մենք ընթերցինք, զանազան հարցերի շուրջը վիչեցինք և դուրս եկանք։ Կիրակոսյանը մի ավտոմոբիլ կանչեց։ Նստանք։ Ես մտքերով տարված էի,երբ Կիրակոսյանը մի հասցե տվեց շոֆերին։ Ավտոմոբիլը սուրաց։ Ճանպարհին մենք ո՛չ մի խոսք չփոխանակեցինք իրար հետ։ Անցնում էինք 5-րդ ավընյուից, կապիտալի այս հորձանուտ գետից, ոսկու, ադամանդի, ապրանքի, կրքի, ճարպի, լույսի և շռայլության այս ահավոր հաոտից։ Անցնում ենք բարձրաբերձ հյուրանոցներից, մանուֆակտուրայի մեծամեծ շենքերից, ունիվերսալ խանութներից, հարյուրավոր թատրոններից և կինոներից, սողում են ավտոմոբիլները այնքան արագ և այնքան կարգապահ, կանգ ենք առնում յուրաքանչյուր խաչաձևող փողոցների կետում վերևից կախված զգուշության կարմիր լույսից, անցնում ենք, երբ բացվում է վտանգի բացակայությունն ազդարարող կանաչ լույսը, տրոտուարներում մարդկային երկու հոսանք վազում է, թափվում ջրվեժի նման վերից վեր և վերից վեր, հոսանքները աջ ու ձախ,բոլորին էլ աճապարում են, ինչպես իսլամական հուղարկ վորության լու, մտախոհ ամբոխը։ Նայում եմ Կիրակոսյանին, նրա աչքերը հրճվում են, ինչպես աչքերը նոր ուրախության սպասող դեռատի աղջկա, կծում է շրթունքները սպասողի նման, վառում է սիգարը, քաշում մինչև թոքերի խորքը և ինչ որ մի նաբ փսփսում ինքն իրեն։

Նյու-Յորքի 5-րդ ավընյու, ուր կապիտալը ամեն օր արձանագրում է մարդկային սարսափելի անկումների ու բարձրացումների պատմությանը, այսօր մագնատ, տեր ու տիրական ամբողջ դասակարգերի, հաջորդ օրը ընկած