Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարդկային խորխորատը գալարվում է կարիքի, չքավորության, անհեզինակության աղիողորմ ճիրաններում։ Մռնչում է այստեղ կապիտալը, տարածում է իր վայրենի ճիրանները, կարծես ոռնում է ուժից, հղփացածությունից, ինչպես ոռնում է հազարավոր շների մի ամբոխ քաղցածության և ցրտի մեջ թողված անմարդաբնակ և անկենդանաբնակ մի կղզում։ Գռում է կապիտալը որպես կատաղած ծովը նոյեմբերին։ Այդ գոռում-գոչումների, ոռնոցների ու մռնչյունների միջից լսվում է խուլ, հեռավոր, համառ և անդիմադրելի մի հևոց շղթայված, բարկացած և կարիքավոր բազմությունների: Բարկությունը այդ բազմությունների, որի հեռավոր մտապատկերն անգամ կարող է ահավոր սառսուրներով դողացնել գիտակցությունը, նա, այդ բարկությունը ման է գալիս մթում, հասարակական կյանքի նատիրում, որի աչքերի բյուրեղները փայլատակում են ինչպես պայթած ռումբ խավարում, այդ բարկությունը ուռճանում է, հզորանում հալած երկաթի ու մեքեենաների ահարկու աղմուկով:

-Ստո՜պ,- կանգնեցին է ոստիկան մեր ավտոն՝ օրենքից դուրս արագ ենք քշում՝ առնումէ մեր համարը և բաց է վճարել տուգանքը, նա ուզում է շուտ հասնել: Քիչ անց մենք կանգ ենք առնում մի ապրարտմանի առաջ: Կիրակոսյանը վճռում վարձիք և տուգանք, մտնում ենք մուտքի դռնից, այս դռան ու ներսի դռան միջև մի փոքրիկ քառակուսի տարածության կա, որը պատերի վրա տելեֆոնի ընդունարանի անցեքեր կան, և յուրանքանչյուր անցքի համար մի էլեկտրական կոճակ, սղմում է Կիրակոսյանը նրանցից մեկը:

- Հըլո՜,- վերևեից ձայնում են խուլորեն:

-Հըլո՜, Դե՞դի, ե՜ս եմ:

Ծիծաղում է վերևից: Ներսի դուռը մեքենայորեն բացվում է, ներս ենք մտնում և երկրորդ հարկի վրա կանգ ենք առնում մի դռան առաջ, Կիրակոսյանը դռան կոճակը չի սղում, մի ակնթարթ՝ և դուռը բացվում է, մեզ դիմավորում է հաստ, կարճ, այլանդակ անասնական շրթունքներով մի ներգուհի, որի ժիպիտը չի կարելի տարբերել անմեղ երեխայի ժպիտից: Բարևու ենք նոգրուհուն և հետևում ենք նրան, մտնում ենք մի դահլիճ