Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/2

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկար բնակվելուց հետո, բայց առաջին անգամն էր, որ պատահում էի նրան։

--Ես չէի իմանում, որ դու Նյու-Յորքումն ես, երեկ եմ իմացել,- ասաց Ասատուրը,- եթե գիտենայի, որ դու այս քաղաքումն ես, գուցե այսքան թշվառություն չքաշեյի,- ասաց և իր վիթխարի մարմինն հանգստացրեց աթոռի վրա։

--Ինչպե՞ս եղավ, որ մինչև հիմա ինձ չես գտել։

--Եգիպտոսում կորցրի թե՝ քո և թե՝ եղբորդ հասցեն, այս անպիտան քաղաքն էլ այնքան մեծ է, որ․․․

--Ի՞նչ էիր անում մինչև հիմա:

--Տեսնում ես, ի՞նչ պետք է անեի, ուսումնասիրում էի թշվառությունը, սովորում էի, թե ինչպես մարդիկ հասնում են դառնության գագաթնակետին և կորցնում իրենց։

--Դառնության գագաթնակետին, ընդհակառակն, մադիկ գտնում են իրենց և ոչ թե կորցնում։ Թշվառությունը դպրոց է։

--Անտանելի դպրոց է,- ընդմիջեց Ասատուրը։

--Ի՞նչու ես այդպես ասում, ես կարծում եմ որ պետք է պատվով տանել թշվառությունը։

--Այդ մեկը ճիշտ է, տարել եմ պատվով, բայց չգիտեմ, թե ի՜նչ կպատահի սրանից հետո։

Ես շեշտակի նայեցի նրա աչքերի խորքը, կածես նրա նայվածքը այրվեց իմ նայվածքից, հանկարծակի շուռ եկավ ու սկսեց դիտել հատակը։

--Մենք երբեք չպետք է կորցնենք պատիվը,- ասացի,- ես ինքս թշվռություն շատ եմ տեսել, հիմա էլ նեղ եմ ապրում, բայց ինչ որ կա լավ՝ մարդկային հոգում, աշխատում եմ չկորցնել:

Ասատուրը այս խոսքից ընդոստ ուղղվեց և կիսագոռալով՝ --Ի՞նչ պատիվ, ի՞նչ բան, աշխարհի վայեողները լրբերն են, նրանք, ովքեր կողոպտում են, շորթում, կեղեքում։

--Այո, այո, ճիշտ ես, աշխարհի վայելողները նրանք են, բայց մենք այդ լրբերից չենք, մենք աշխատավորներ ենք, մենք պատկանում ենք աշխատանքի բանակին։

--Աշխատանք, հա՜, հա՜, հա՜, մենք աշխատելու իրավունք չունենք, ես պահանջում են աշխատելու իրավունք։