Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ո՜չ ոք չէր ասել:

--Լաղացեք արևի ալիքներում, մեծ քաղաք գնանք, չկա:

Եվ ահա չկար հին երկնքների արևը, կապո՜ւյտ, կապո՜ւյտ երկինքների արև:

Հին արևը փաթաթվել էր հեռավոր մուգ-կապույտ մշու-շում...

Երբ ես հոգնում էի Նյու-Յորքի աղմուկից, երկաթյա ժղորից, գնում էի Նյու-Յորքի արվարձներից մեկը՝ Բրուկլին:

Բրուկլինում արև չկար, որովհետև միայն գիշերները կարող էի գնալ: Այնտեղ կար կապո՜ւյտ երկինք:

Բրուկլիում ես ունեի մի հայ բարեկամ , որ վարպետ էր վիմագրության արվեստում; Ամա ամուրի էր նա, անզոր մի կյանք: Բրուկլինում չկար Նյու-Յորքի ճնշող, ծանր մթնոլորտը:

--Թայմզ Սկուարում տարին միայն մի անգամ պետք է լինել,-ասում էր իմ բարեկամ Սուրամյանը:

Սուրամյանր երեկոները մինչև անգամ թատրոն չէր գալիս, որպեզի լավ հանգստանա:

Ինձ դուր չէր գալիս նրա հանգստավետություն որոնելու կատաղի տենչը; Երբ ես վիճում էի նրա հետ այդ բանի մասին՝ նա միայն մի պատասղան ուներ.

-Տակավին երիտասարդ ես, երբ իմ տարիքին հասանես կփնտրես անդորրը:

Իմ բարեկամն հազիվ կիլիներ 40 տարեկան, բայց այն ժամանակ 40 տարին երկար ժամանակ և ծանր բեռ էր թվում ինձ:

-Բրուկիլնում գոնե մարդ կարող է տեսնել կապույտ երկինքը,-ասում էր նա:

Այդ բանում նա ճիշտ էր:

Իսկապես՝ երբ ես բուրս եկա ստորերկրյա տրամվայի կայարանից, քայլեցի մի քանիփողոց Սուրամյանի ապարտմանը գնալու համարև բարձրացրի աչքերս երկնքին տես աստղե՜ր, առատ աստղեր, ծիր-կաթի՜ն: Աչքերս ընկղմվեցին ջինջ կապույտում: Խաղաղ էր գիշերը: Հո՜վ, լո՜ւռ