Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ցեմենտյա մայթի երկայնքով տարածված ծառերի միջով մի կենսուրախ քամի էր երգում: Սիրտս լայանացավ, ուռչեց, ինչպես նավի վաղուց չբացված սպիտակ առագաստ:

Աստղալույս գիշեր...

Ես կանգ առա մի ծառի տակ և լցրի ծխամորճս: Ես նման էի այն ճամբորդին, որ անապատում հանկարծ կանգ է առնոիում մի սանորակ աղբյուրի առաջ:

Ծիր-կաթին, կապույտ երկինք, ինչքան աստղեր կան այս երկնքում-կարծես հին երկինքը լինի:

Հանկարծ ինձ այնպես թվաց, որ ես մի մութ նկուղից դիտում եմ դրսի աշխարհը: Եվ այդ աշխարհնայպե՜ս հեռավոր է ինձ, այնպես հեռավոր, կարծես մանկությունս է: Երկնքի այդ կապույտ ֆոնոի վրա պատկերացավ իմ մանկությունը, կապուտաչյա իմ մանկությունը, ահա կանաչ մարգագետին այդ ապույտ դաշտի հեռավոր անկյունում, ահա գետը, որի ափերին ես մեծացա: Կարմիր կեռասներ են կախվում երկնքից, լողում են կապույյտ ծափանքում, ինչպես արյան փերուղի վրա: Մի աղջիկ է վազում դեպի ինձ, կարծես Վերոն է, վազում է փերուղյա ֆոնի վրա, այդ փերուզի վրա նրա այտերից քամված նռան կաթիլներ են կաթումբաց է արել թևերը, հեքիաթի թռչունի նման, ուղում է, որ համբերում իրան. մանկության զլացավ համբույրն է: Նրա ցանկությունը վառվում է երկնքում և ահա մի աստղ էլ է ավելանում ցանկության այդ հրդեհից բյուրավոր աստղերի վրա և ջոկվում է նա մյուս աստղերից իր արնավառ լույսով:

Սարալանջումն է Վերոնենց տունը, պատշգամբից ներքև տարածվում են աստիճանավոր պարտեզները: Առաջին պարտեզում մարմարյա փոքրիկ ավազան, հատակում փայլում է մեծ մայրիկի նոր քաշված ատամը, որ պատշգամբից ներքև են նետել երեխաները: Պարտեզների ներքևում ձորն է, ջրի խոխոջ-անվերջ, հավիտենակա՜ն: Լսում եմ ջրի այդ երգը, որ ցեմենտյա մայթի վրա տարածվող ծառերի ստվերով դառնում էլեգիա, կապույտ, փերուզյա մի էլեգի: Վերոնիկան թռչում է դեպի ինձ, անվե՜րջ թռչում է, բայց այնպե՜ս հեռավոր է նա, այնպես հեռավոր, ինչպես այն ձորը, ինչպես այն պատշգամբը, ինչպես մանկությունը: Ես ուզում եմ գրկել նրան, գրկել ամբողջովին, այնքան սեր կա իմ սրտում այնքան մեծ աշխարհ կա նրա համար իմ սրտում։