Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մր. Մագինկտոնը գլուխը թափ տվեց և սկսեց մտածել.

-Երբ ես գյուղ եմ գնում կամ ծովային պտույտի՝ գույներով նկարելն ինձ համար դառնում է անդիմադրելի,-հարցրեց մր. Մագինկտոնըբլռությունից հետո:

Ես հիշեցի, որ մր. Մագինկտոնըմի քանի օր առաջ նկարել էր մի ծաղրանկար, որը ծանր տպավորություն էր գործել իմ վրա: Նա նկարել է մի բանվոլ, որը մուրճը ձեռքին՝ սպառնում է քանդել գոթական ոճով կառուցած հինավուրց մի տաճար: Բանվորի ֆիգուրան այքան մեծ էր, որքան գաթական տաճարը, որի վրա լույս էր ընկել, իսկ բանվորի ֆիգուրայի կեսը կորսել էր մութ ստվերների մեջ:

-Մր. Մագինկտոն, ի՞նչ էիք ուզում ասել այդ նկարով,- հարցրի ևս նրան՝ ծխամուրճս վերանորոգելուց հետո:

Մր. Մագինկտոնը, բացառի կերպով պատասխանեց.

-Ինձ այդպես էին պատվիրել, այդպես էլ նկարեցի:

-Բայց չէ՞ որ...

-Ասացեք, խնդրեմ, ինչպե՞ս էր նկարված,-ընդմիջեց մր. Մագինկտոնը:

-Բայց մի՞թե ձեզ չի հետաքրքրում նկարի միտքը:

-Ո՜չ, թերթը ես չեմ ղեկավարում:

-Դուք նրա՞նց համար եք նկարում:

-Ապա ո՞ւմ համար: Եթե ինձ համար նկարելու լինեմ, երբեք չեմ նկարի:

-Եթե ձեզ ուրիշ թերթերն էլ պատվել տա՞ն:

-Կնկարեմ, եթե New York Call[1]-ը պատվեր տա, նրա համար էլ կնկարեմ:

-Բայց չէ՞ որ դուք քաղաքացի եք, սոցիալական մի կենդանի, նախքան նկարիչ լինելը:

-Այդ նկարները,- նարից կրկնեց մր. Մագինկտոնը,- ես ինձ համար չեմ նկարում, նկարում եմ օրաթերթի համար, պետք է այս բանը լավ իմանաք, իսկ նախքան սոցիալական կենդանի լինելը, ես պարզապես կենդանի եմ, այսինքն՝ հարկավոր է ուտել, հագնել, զվարճանալ և վայելել:

  1. Այն ժամանակ Նյու-Յորքում հրատարակող սոցիալիստական մի օրաթերթ: