Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես գտա, որ արվեստագետ մր. Մագինկտոնը և ես շատ հեռու էինք իրար համոզելուց, ուստի լռեցի:

-Համեցե՜ք Հավանայի սիգար,- հարեց մր. Մագինկտոնը:

Պարզ էր, որ մր. Մագինկտոնը ղնդրում էր ինձանից չղոսել այդ նյութի մասին: Նա անմիջապես խոսակցությունը դարձրեց ուրիշ մի հարցի շուրջը.

-Ի միջի այլոց,- շարունակեց նա,- Գոդբաուտ տեղական գորգերի ընկերությունը ուզում է արևելյան գորգերի բաժանմունք բաց անել: Մր. Գոդբաուտը և ընկերության մենեջերը (վարիչ) ինձ անձնապես ծանոթ են: Անցյալ օրը մենջըրն ինձ ասում էր, որ արևելյան գորգերի մասնագետի է որոնում, որպեզի կարողանա բաց անել բաճանմունքը, լավ չէ՞ր լինի, որ ես ձեզ ծանոթացնեի նրան և դուք...

-Դժբախտաբար,- ընդմիջեցի,- մտադրություն չունեմ երկար ժամանակ մնալու Նյու-Յորքում:

-Վստահ եղեք, որ մեծ դրամ կարող եք ստանալ,- հավաստիացրեց ինձ մր. Մագինկտոնը:

-Առհասարակ պատվեր ընդունող մարդկանցից չեմ,- կծեցի:

-Որքա՞ն ժամանակ կարող եք մնալ Նյու-Յորքում:

-6-7 ամիս միայն:

-Բավական է, 6-7 ամսվա մեջ գործը կազմակերպված կլինի:

-Եթե ժամանակն այդքան կարճ է ես կարող եմ իմ ծարայությունը չզլանալ ձեր բարեկամին,-ասացի:

Մենք պայմանավորվեցինք մր. Մագինկտոնի հետ հաջորդ օրն, իսկ գնալ Գադբաուտ ընկերության մենեջըրի մոտ և համաձայնության գալ:

Հանկարծ հեռախոսի զանգը տվին: Սուրամյանը, որ խոհանոցում ընթրիքի պատրաստություն էր տեսնում, վազեց դուրս և վերցրեց հեռաղոսի ընդունարանը:

-Հըլո՜, հա՜, հա՜, հա՜... իհարկե, ես միշտ տանն եմ և պատրաստ եմ ընդունելու, ինձ մոտ կան և ուրիշները:

Սուրամյանը, բավական կատակելուց հետո՝ ձեռքով փակեց տելեֆոնը և հարցրեց մր. Մագինկտոնին:

-Ազա՞տ ես: