Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խնդրեցի։ Սպասարկուն, տեսնելով որ հայերեն եմ խոսում, ապշեց և բոլորովին շփոթվեց, որովհետև ո՛չ ես և ո՛չ էլ ինքը չէինք մոռացել «իշուձագը»։

–Հայ ես եղել, ախպա՛ր, ատոր համար այդքան հայ կերար,– չքմեղեց սպասարկուն։

–Հայ լինելը միայն հաց ուտելո՞վ է բնորոշվում,– հարցրեցի։

–Է՜հ, մասսամբ, ալ հաց ուտելով,– պատասխանեց սպասարկուն։

Հետզհետե ճաշարանի հաճախորդները շատացան և ես գտա, որ այդ «իշուձագը» մի բացառիկ երևույթ չէր, այլ շատ սովորական, ընտանի մի ոճ, մինչև անգամ փաղաքշական։

Ճաշարանում սեղանների շուրջը նստողներից և ոչ մեկը գազանի խոսակցություն չուներ։ Բոլորն էլ բարձր էին խոսում։ Տիրում էր տհաճելի աղմուկ, կատարյալ արևելյան բաղնիք․մեկը ծիծաղում էր, մյուսը՝ հայհոյում, մի ուրիշը պատմում էր նախորդ իրիկվա հանրատանը անձնական արկածների մանրամասնությունները ամենավուլգար ռեալիզմով, պատմում էր այնպես, ինչպես որևէ մեկը կպատմեր թատրոնի կամ մի դասախոսության մասին, իսկ հեռավոր անկյունում նստած մի մարդ էլ պատմում էր իր կնոջը թողնելու մանրամասնությունները՝ վերջացնելով․

–Վերջապես ազատվեցա բողե մը։

Երկար մնալ այդ դժոխային ճաշարանում անկարելի էր, որովհետև սարսափելի աղմուկին խառնվում են նաև արևելյան յուղոտ կերակուրների գարշելի, ծանր հոտը։ Չէ՞ որ ես արդեն կերել էի։ Իմ որոնած մարդկանց հետ ջանացի շուտով գործս վերջացնել և դուրս գալ։ Իմ գտած մարդկանցից մեկին, գործի հեշտությունը ցույց տալու համար,– ասացի։

–Լավ ապրանք ունենք, հեշտ կարող եք ծախել։

–Լավ ապրանքը ավելի՛ դժվար կծախեմ, դուն գեշ ապրանքն ըե, իմ փրոֆեշըճըս գեշ ապչանք քշելն է,– հպարտությամբ պատասխանեց դիմացինս։

Մտածեցի, որ Գողբաուտ ընկերության ցանկացած մարդն էլ հենց այս մարդն էր։ Պայմանավորվեցի նրա հետ և դուրս եկա Հայկական ճաշարանից։