4
Գոդբաուտ ընկերությունը կոչվում էր իր տիրոջ՝ մր. Հերբերտ Գոդբաուտի անունով: Գոդբաուտը համարվում էր Նյու-Յորքի միլիոնատերներից մեկը: Տեղական գորգերի, կարպետների, վարագույրների, ձեռագործների, կահկարասիների, պատի թղթերի, կլյոնկաների և զանազան այլ ապրանքների նրա մեծ վաճառատունը 5-րդ ավընյուսի վրա՝ նրա հարստության միակ ապացույցը չեր: Մր. Գոդբաուտը մի քանի բանկերում (նահանգային և ֆեդերալ) շահաբաժիններ ուներ: Նյու-Յորքի շուկայի կենտրոնում բազմաթիվ մեծ և փոքր խանութներ, որոնք տարեկան հսկայական գումարներ էին բերում մր. Գոդբաուտին: Ասում էին, որ նրա ֆինանսի մեծագույն մասը պառկած է երկաթուղային և Նյու-Յորքի ստոր երկրյա տրամվայների շահաբաժիններում:
Մոտ երեք ամիս էր ինչ ես ծառայում էի Գոդբաուտ ընկերության նոր բացված արևելյան գորգերի բաժանունքում, բայցերբեք չէի տեսել մր. Գոդբաուտին, չէի էլ հետաքրքրվել տեսնելու, կածելով որ նա երբեք էլ չէր լինում մեր վաճառատանը:
Բայց մր. Գոդբաուտի մասին պատմություններ շատ լսեցի: Ասում էին, որ նա հարստացել է սարսափելի խարդախ միջոցներով: Ասում էին՝ 30 տարի առաջ վախճանվել է մր. Գոդբաուտի հարևաններց մեկը, Դուգլազ անունով մի մարդ, որը թողել է մի որդի,10 տարեկան հասակում, առանց որևէ խնամակալի և բարեկամի: Փոքրիկ Դուգլազը հոր մահվանից հետո մնում է բոլորովին անպաշտպան, թեև բավականին հարուստ, որովհետև ծերունի Դուլլգարը փոքրիկ մանկան թողել է նաև տուն և խանութներ: Մր. Գոդբաուտը, խորամանկությամբ, փոքրիկ Դուգլազին առել է իր խնամքի տակ, մեծացրել է, դպրոց դրել և մի օր էլ «գնել է» Դուգլազի տունըև խանութները ի փոխարեն այն «հսկա» ծախսերին, որ նա արել է փոքրիկ Դուգլազի համար 10-12 տարվա ընթացքում: Դուգլազի տան և խանութների արժեքը մի քանի տարվա մեջ տասնապատկվում է, և Գոդբաուտն այդ դրամագլխով հասնում է այսօրվա դիրքին:
Մր. Գոդբաուտի մասին պատմում էին, որ նա կողոպտել է այրի կանանց, առևտրական դժվարությունների հանդիպած փոքր խանութպաններին, իրենց հերթական վճարումներին չհասնող փոքր առևտրականներին, կողոպտել է, բացի Դուգլազից, նաև տասնյակ ուրիշ անխնամակալ և ժառանգություն ունեցող մանուկների։