Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հըրստի[1] թերթերը հրատարակեցին մի սենսացիա, որ Հիբըն Ֆուլլըրը 1 միլիոն դոլլար կաշառք է վերցրել Նյու–Յորքի մի խումբ կապիտալիստներից և, ընտրության պարագային, Հըրստըն գետի տակով տրամվայ անցկացնելու մենաշնորհը խոստացել է նրանց ի վնաս քաղաքի շահերին։ Հըրստի թերթերը մինչև անգամ հրատարակեցին Հիբըն Ֆուլլըրի և կապիտալիստների գրավոր բանակցությունների պատճենները։ Դեմոկրատական կուսակցությունը ուղղակի ոռնում էր այդ չարաշահությունների և հասարակական սրիկայությունների անհերքելի փաստերով ոգևորված։

Հըրստի թերթերը, սակայն, սրանով չբավականացանն։ Հըրստի մամուլում հանդես եկավ մի կին, որը սկսեց պատմել Հիբըն Ֆուլլըրի գիշերային օրգիաները քաղաքի «բարձր դասի» պոռնկանոցներում։

Այդ կինը, ինչ–որ մադամ Արլինգտոն, չքաշվեց հայտարարելու, որ ինքը եղել է հին պոռնիկ և կորցնելով իր հրապույրը, վերջին երկու տարվա ընթացքում բաց է արել մի հանրատուն, որ կոչվելիս է եսել «Տղամարդկանց կահավորում»։ Մադամ Արլինգտոնն առիթ էր ունեցել մր, Հիբըն Ֆուլլըրին հյուրասիրելու իր հանրատանը։

Մադամ Արլինգտոնի պատմությունը լեցուն էր ամենադռեհիկ մանրամասնություններով– Հիբըն Ֆուլլըրի ճաշակը լղար կամ գեր կանանց վերաբերյալ, նրանց հագած շորերի գույնը, որակը, քղանցքների կարճությունը, ո՜ր օրերում և ժամը քանիսի՜ն առհասարակ հաճախելը, օրգիտների ժամանակ Ֆուլլըրի սիրած երաժշտական հատուկ համարները, կանանց տարիքների մասին նրա ունեցած չափազանց բծախնդրությունը։

—Մր․ Ֆուլլըրը զարմանալի ճաշակ ուներ, ես մինչև վերջն էլ չկարողացա նրան բավարարել 17 տարեկանից բարձր որևէ աղջիկով, մինչև անգամ եթե նրան տրամադրեի

  1. Ուիլյան Ռոդոլֆ Հըրստը սեփականատերն էր ամերիկյան հսկա հրատարակչական տրեստի, որը համարվում է անկախ դեմոկրատ: Հըրստը ինքը անկախ դեմոկրատական կուսակցությունից, հանդես էր գալիս երբեմն իբրև նախագահական թեկնածու: