Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


անճոռնի ձև էր ստանում: Ինձ թվում էր, որ նա մի դերասան է բեմի վրա, գրիմ արած, կանգնած, գրիմասներ է անում, խաղում է բեմական կատարյալ արվեստով, բայց երբ հանկարծ սթափվում էի և զգում, որ դերասան չէ բեմի վրա, այլ մի մարդ առանց գրիմի, սարսուռ էի զգում, Ահավասիկ Ռիչարդ 3-ն, ինքը, ո՛չ թե նա, որ խաղում է նրա դերը, այլ ինքը՝ Ռիչարդ 3-ը, որ քայլում է դագաղի ետևից և լզվռտում է կնոջ ձեռքերը և նախապատրաստում իր վերելքի սանդուղքները:

Բայց ես մտածում էի նաև այն, որ այդ սանդուղքները շատ են լպրծուն, թաթավված մասսաների արյունով և որ այդ արյունոտ, լպրծուն սանդուղքներից վեր բարձրացողը կխոորտակվի մի օր և կընկնի մինչև հասարակական կյանքի նատիրը:

Ես գտա, որ. Գոդբաուտը ոչ միայն այլանդակ էր ֆիզիկապես, այլ բոլորովին անճոռնի էր և՛ հոգով, ներքին դիվական դեմքով:

Երբ նա խոսում էր, ինձ թվում էր, որ նա ինչ որ մութ ծակից նայում է մեզ վրա դահանակե աչքերով և դիվահար ինչ-որ գազան, որ դարանակալ սպասում է իր զոհին մթում: Նրա ամեն մի խոսքը բարակ, երկար և պինդ օձի պես դալարվում էր, փաթաթվում իմ հոգուն, կարծես նա մի մարդ էր, որին նոր էին դուրս բերել կործանված շենքի քարերի տակից և դեմքն ամբողջ այլանդակվել էր:

Եվ այս մարդն էր, որ իր վաճառատան ճակատին էլեկտրական լույսերով գրել էր ոսկեզեն կանոն:

- Ահա թե ինչու երբեմն կեղտը ոսկու գույն ունի, մտածում էի:

Երբ ճառը վերջացավ, վերելակի դուռը բացվեց, ներս մտավ արևելյան ուղտերի քարավանի առաջից գնացող ջորու նման զարդարված մի երիտասարդ և գեղեցիկ կին:

- Տիկին Գոդբաուտն է,- շշնջաց կողքիս նստողը:

Փողի, զարդարանքի և կուշտ փորի համար այդ մանկա մարդ, գեղեցիկ կինը «սիրում էր» այդ անճոռնի, այլանդակ, ֆիզիկապես և հոգեպես աղավաղված մարդուն: