լուր տամ Լոյդ մեռելաթաղի ընկերության ախոռը, որպեսզի տանեն հուղարկավոռական կառքը և բերեն մեռելը: Ամերիկայում մեռելը երբեք տանը չեն պահում: Մեռելաթաղի ընկերությունը բերում է նրանց սառցատուն, պահում մինչև հուղարկավորության օրը՝ տանելու մեռելատիրոջ նշանակած վայրը: Անմիջապես զանգահարեցի ախոռը, հայտնեցի մեռելի անունը և հասցեն ու շարունակեցի կարդալ Դանտեն, բայց մի քիչ կարդալուց հետո՝ ակամա մտածեցի մեռնողի մասին:
--Մենք բոլորս էլ պիտի մեռնեք,- տրամաբանեցի և շարունակեցի Դանտեի վերծանումը:
Կես ժամ անց այս անգամ դուռը զանգ տվին և ես բաց արի դուռը: Սև կառքը կանգնած էր դռանը և ինձ թվաց, որ նա այնքան խոշոր է ու բարձր, ինչպես մի հսկա ժայռ: Նախ՝ կարծեցի, որ կառապանը մեռելի կառքը կանգնեցրել է իմ գրասենյակի դռանը, որպեսզի արձանագրություն կազմեմ և ապա տանի սառցատունը, բայց կարծիքս մի րոպեում ջախջախվեց, երբ չորս հոգով սկսան մեռելը վար առնել և բերել իմ գրասենյակը:
--Գրասենյակումն եք պահելու, ինչ է, -- գոռացի:
--Սառցատունն ենք դնելու, -- ասաց կառտպանը:
Հիշեցի, որ իմ գրասենյակի մեջ բացվում էր մի դուռ, որ թաղիքով և խնամքով ծածկված էր և վրան ծաածկագրով բացվող մի մեծ կողպեք կար:
--Երևի դա է սառցատունը,-- մտածեցի, երբ արդեն մեռելը պառկեցրել էին թաղիքն դռան առաջ և կառտպանը հեգելով կողպեքը բաց էր անում:
Աչքս նետեցի մեռելի վրա և...ցնցվեցի, մի պառավ և նիհար մարդ, բերանը բաց, որի մեջ ցցված էր մի համառ և մաշած ատամ, ծնոտն աջի վրա ծռած, աչքերը կիսափակ և անկենդան. երբեք չէի տեսել մարդկային մարմինն այդքան այլակերպ, ոհ, նրա ձեռները, այնքան երկար և այնքան բարակ, կարծես ռենտգենյան ճառագայթներով հանված լուսանկար լինեին:
Կառտպանը, դուռը բանալուց հետո՝ ձեռքը երկարեց ներս, սեղմեց էլեկտրական կոճակը: Սառցատունն լուսավորվեց: Չորս հոգի էլի գրկեցին Վիյամ Հովըրդ Ջոնսոնը, տարին