Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՎԱՐԺՈԻՀԻՆ

Ես ստացա նամակ մը Միտըլ Ուէստ բնակող իմ բարեկամես, որ կը գրե հետևյալը.

Ա

Կարծեմ դուն կը հիշես Չալին, որ իր ճակատին վրա տընկված մազին համար Կոտոշ Չաչի կը կոչեինք։ Կոտոշը վերջերս սարսափելի արկածե մը անցավ, թերևս քեզի համար հետաքրքրական ըլլա։ Չէ՞ որ ս. Փոլը քու կես վաթանդ է։ Կոտոշը քու մեկնելեդ վերջ սկսավ գորգի վաճառատուն մը գործել — մատները երբեք չի կրցավ ճկել, որպեսզի կարենար ասեղ գործածել, ասոր համար վաճառատան գլխավորը, դուն կը ճանչնաս, պրն. Կյուլյանը, Կոտոշին նետեց պեյամընթը՝ առտվնե մինչև իրիկուն գորգ լվալու։ Կոտոշը առավոտ կը մտներ ծակը, իրիկունը դուրս կելլեր և փորքենպինծ մը ուտելեն հետո՝ կերթար սենյակը, այնպես որ անիկա հաջողեցավ փոքրիկ գումար մը ունենալ իր բարձին տակ։

— Կոտո՜շ, նոր գործդ ինչպե՞ս է,— կը հարցնեին:

— Յազլի է, – կը պատասխաներ Չալին ուրախությամբ և մեկ քանի դոլարներոմ առջև շվարած։

Անցավ ժամանակ մը, Կոտոշը սկսավ մտածել։

— Կնիկ մը պետք է ինծի, — կըսեր իրեն հանդիպողին, — աղեկ կնիկ մը։ Պրն. Կյուլյանը և մենք բոլորս ալ քաջալերեցինք