Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վարժուհին էր, փաչաները կախված, կարմիր, կարմիր մազերով, քիթը այնքան ահավոր, որ կարծես մարմինի ուրիշ մաս մըն էր տեղափոխված աչքերուն տակը, բերնին ճիշտ վրան, գագաթը կարմրած և շողարձակ, աչքերը ճպռոտ, փորը... վերջապես արարած մը, որ նույնիսկ չէր կրնար դիմանալ Կոտոշի մը գեղեցկագիտական ճաշակին։

— Վա՜յ, ճուվա՛ր, վա՜յ, հիմա մերս լացիր, — ըսավ Չալին և սկսավ քալել դեպի կայարանեն դուրս, երբ պրն. Կյուլյանը սաստեր մնալ։

Պրն. Կյուլյանը պատվիրեց շոֆերին Չալին ու վարժուհին տանել տուն և վերադառնալ կայարան։

Մենք մնացինք կայարանը մինչև օթոմոբիլը վերադարձավ և տեր և տիկին Կյուլյան մեկնեցան իրենց բնակարանը։

Դ

Կոտոշ Չալին երեք օր դուրս չելավ։

— Է՜, Չալին ի՞նչ եղավ,— կը հարցնեին բոլորը։

Չալին չիկար:

Վերջապես երեք օր հետո լույս աշխարհ եկավ:

— Չալի՛, ո՞ւր էիր, — հարցրեցի, — ի՞նչ եղար, ե՛՛րբ պիտի կարդվիս։

— Պաթմիշ եղա, գլխով ոտով հորը ինկա, — պատասխանեց, գրեթե լացակումած, Կոտոշ Չալին։ Անիկա բացարձակապես կը մերժեր ամուսնանալ։

Չալին օրենքով՝ ստիպված էր վարժուհիին պահել իր մոտ, եթե ոչ կառավարությունը զայն կամ բանտ կը ղրկեր և կամ երկրեն տեղահան կըներ:

— Քույրս գրված է, քրոջս պես ըլ կը պահեմ, ուրիշ խոսք կա՞:

Բայց վարժուհին չէր կրնար երկար մնալ իբրև քույր:

Բարեբախտաբար Քալիֆորնիայեն վրա հասավ էշ Մարտոն:

— Դուն անպայման հիշելու ես էշ Մարտոն։ Սա այն միակ հայն էր, որ հրեաներուն տնտեսագիտություն սովրեցուց, կարող ես երևակայել։ Իր անունին էշ մակդիրն ալ շինծու կամ ետքեն փակած բան մը չէր, երկիրը եղած ատեն, իսկ «մեքրեպ Մարտո» կը կոչեին և ոևէ գաղտնիք չիկար այս