հորջորջումին ետին, պարզապես էշ էր։ Ամերիկա անցնելեն հետո ալ իր հայրենակիցները չուզեցին ղրկել զայն մակդիրեն։
Երբ զինքը ճանչցոդներ կըլլային` Մարտոն հպարտություն կզգար հայտարարելու.
— Ւնծի էշ Մարտո կըսեն։
— Մարտո՛, յավրում, աղջիկը պատրաստ է, մեր ձեռքը, այդ տարիքեդ վերջը այս աղջիկեն ավելի աղեկը չես գտնար, — կը խրատեր Կոտոշի փեսան:
— Տարիքդ, խոսքը մեջերնիս, հիսունը անցած, վարժուհիս տահա 25, ըսե 30։
— Ծախսը շատ չէ, — կը շարունակեր փեսան, — քեզի համար 600 կուտը ի՞նչ բան է։
Էշ Մարտոն՝ իշությամբ պատրաստակամ, պատասխանեց.
— 600 կուտը բան մը չէ, սարխոշի մը փսխուքը, լաքին մեյ մը քեծը տեսնամ։
Բայց «քեծը» շուտ մը ցուցնելը, ըստ կոտոշի և իր փեսային, աղեկ չէր։
— Չի տեսածի թող քիչ մը տաքնա, — ըսավ փեսան։
— Աղեկ կըսես ամմա՜, աղա փեստ, հայիս քի՝ թեզմիշ եղավ։
- Էշ Մարտո՛ն թեզմիշ ըլլի՜... դուն քու բանդ հայիր։
Մեկ քանի օր անցնելեն հետո փեսան ժամանակը հասած նկատեց վարժուհին ներկայացնել էշ Մարտոյին։
— Մարտո՛, հետիե մը առ, վըռթզըռթընա աշխին տեսնալ չըլլիր:
Էշն ու փեսան կիյնան շուկա վարժուհիին համար նվեր մը գնելու:
— Ո՞ւր պիտի երթանք, — կը հարցնե փեսան։
- Դուն իմ ոտքիս նայիր, — կը պատասխանե Մարտոն։
Մարտոն շիտակ կուղղվի 5 և 10 սենթս ստորները...
— Մարտո՛, իշությունդ վրադ հախ պիտի ընես։
— Է՜, է՜, է՜, քեծը չի տեսածի ատկեց ավելի մեյվա չեմ ուտեր, — կը հարե Մարտոն, ուզելով ցուցնել իր իմաստությունը:
Բայց փեսան կընդդիմանա, վեր վար կը համոզե, որ 5 կամ 10 սենթով աղջիկ տեսնալ բացարձակապես չըլլար: