— Հայտե, շատ մի վռվռար, — Մարտոն կը հրամայե փեսային, — երթանք խոնտուրա (կոշիկ) մը առնենք։ Եվ իրրև վճռականություն կը հայտարարե. — Հինգ կուտը որ անցնի՝ ինծի ալ աշխին պետք չէ։
— Մարտո՛, ֆելեքին ի՛նչ ըսեմ, որ քու ոտքդ աղջիկ է բերեր, — կը վերջացնե փեսան։
Կոշիկին խանութին մեջ Մարտոն ամոթեն և կռիվ չընելու համար և վերջապես միտքը դնելով անպայման վարժուհին տեսնել և առանց կնկա շատ էր պանդխտությունը քաշեր՝ կը համաձայնի 7,50 վճարել և դուրս գալ:
Ճամբան Կոտոշ Չալին կը պատահի անոնց, փեսան քիթը կախեր, իսկ էշ Մարտոն՝ կես զայրացած։
— Չալի, յոթուկեսս գնաց, տեսնամ վարժուհին ինչ դուրս պիտի գա:
Փեսան կամաց մը կը փսփսա Կոտոշին.
— Մտիկ ըրե, մինչև ծախսերը չառնես՝ խոսք չիտաս,յահուտին խալթ է ըրեր դեմը:
Ես խոսք տված էի իրիկունը ժամը 6-ին հանդիպիլ իրենց: Իբրև չեզոք կողմ՝ ինձ տրվեցավ վարժուհին Իշուն ներկայացնելու պատիվը։
Մարտոն սովորություն չուներ վերարկու հագնելու, իր հայրենակիցները ելան՝ որ վերարկու մը անպայման հարկավոր էր։ Մարտոն դեմ գնաց այս մտքին։
— Աշխինին վրա յաղլի մարդու տպավորություն թասլամիշ չըլլինք, — հայտարարեց անիկա։
Բայց իրականապես վերարկու մը անհրաժեշտ էր, որովհետև վարժուհին միայն համոզված էր անծանոթին հետ ամուսնանալու՝ դրամ ունենալուն համար։
Կոտոշը և փեսան էշ Մարտոյի հոգեկան վիճակը բերած հասցուցած էին այն կետին, որ վարժուհին էր մերժողի կամ ընդունողի դերին մեջ։
Վերարկու ունենալու կամ չունենալու հարցը բուռն վիճաբանության առարկա էր, երբ էշը ձայնր դրավ և հանկարծ պոռաց.
— Ծո՛. աղբ՛ար, որ քեծր ցուցուցեք մեյ մը, օվըռքոթ չունիմ, նորը չեմ առներ, էտի ձեր խաֆայեն հանեցե՛ք...
Այն ատեն հասկնալի եղավ մեզ համար, որ Մարտոն