Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Մարտոն դարձյալ կայնեցավ ոտքի, մատները մեկ մը քթի ծակերուն և մեկ մը բեղերին, վարժուհին արագ մը ելավ և փախավ ներս:

— Իշտե էս չեղավ,— ըսավ էշ Մարտոն։

— Չէ՛, Հայաստանցի աղջիկը այդպես կընե,— պատասխանեց փեսան:

Ես ալ համաձայնեցա փեսային, որ օրիորդի համար ճիշտ էր այդպես վարվիլը:

— Է՛հ, դո՛ւք գիտեք։

Չալին ներս գնաց, քիչ հետո վարժուհիին հետ դարձյալ դուրս եկավ:

Մենք խոսակցությունը բացինք ուրիշ խնդիրներուն մասին, բայց Մարտոն հայտնապես կը ցուցներ, որ վարժուհիին կամ խնդրույն մասին խոսեինք։ Բայց նորեն խոսակցությունը բանալ դժվար էր, և մենք շարունակեցինք աոաջվան նման։ Մարտոն կուզեր վարժուհիին առջև իմաստուն երևնալ, անիկա այնպիսի վեճեր և այնպիսի անտեղի և անիմաստ բառեր մեջ կը նետեր, որ անկարելի էր ծիծաղը զսպել։ Մեկ քանի անգամ, քաղաքական կուսակցական հարցի ընթացքին՝ Մարտոն վարժուհիին հարցնելե հետո, թե ինչպես կը սիրեր այս երկիրը, ուրիշ հարց մը նետեց մեջտեղը.

— Ներողություն, օրիո՛րդ, պապուդ անունը ի՞նչ է ուղղակի։

— Պապուս անունը Մարտիրոս է, պր. Մարտիրոս, — պատասխանեց վարժուհին։

Մարտոն սկսավ անճոռնի կերպով ծիծաղիլ և հարեց.

— Միանգամայն, օրիորդ, մեր խնդիրը էփավ, քանի որ պապուդ անունն ըլ Մարտիրոս է։ Եվ ցատկեց իր տեղեն և ուզեց օրիորդին ձեռքը բռնել։

— Տո՛ւր, ձեռքդ տո՛ւր, հեյ յավրում, մեր գործը էփավ։

Այս ժեստին վրա վարժուհին դարձյալ ներս փախավ:

Փեսան տաքցավ։

— Էշը իշությունը պիտի ընե, հերի՛ֆ, քառսուն անգամ աչոք-ունոք ըրին քի՝ մի խոսար։

— Աղբա՛ր,— ըսավ անիկա,– հընկ-մընկ չուզեր, ես հոս քեֆի համար չեմ. եկեր, կռւզե քի չուզեր, յոթուկեսը ես սարսախության համար չի վառեցի, ձեռքը պիլե չի թողուց որ