է, որ փոխում է արևը, սոցիալական միջավայրն է, որ արևը ավելի կամ նվազ տաք և փայլուն է դարձնում: Երբ արևը դիտում է նկուղից, նվազ փայլուն է, քան երբ դիտում ես ապարանքից:
Արաբուհին չէր համոզվում և պնդում էր երեխայի նման, կարոտել էր իր որբությունը, կարոտել էր այն ժամանակը, երբ՝ թեև աղքատ, բայց ազատ էր:
Երբ նա ինձանից բաժանվում էր, իմ սիրտը դատարկություն էր զգում, ինչպես չվառվող վառարանը իսկ երբ գալիս էր իր խոստացած ժամին, ինձ թվում էր, որ ահա առավոտ է բացվում, ահա շողերը թափվում են արևելյան հորիզոնից:
8
երբ արաբուհուն պատահեցի որոշված ժամադրավայրում, ես տեսա, որ նրա ձեռքին մի պայուսակ կար, նրա աչքերն անձկագին էին, և ամբողջ մարմնով դողում էր: Երբ ինձ տեսավ, մի քիչ ամրապնդվեց և ձեռքս բռնելով ասաց.
- Չի պատահել, որ մի օր ուշանաս, բայց չգիտեմ ինչու, այսօր իմ մեջ մի երկյուղ կար, որ չես գա:
- Ի՞նչ է պատահել քեզ, բինտ-էլ-թալիբ:
- Գնում եմ:
- Ո՞ւր:
- Գնում եմ Արաբիա:
- Ա՛յ դու, ավազների նժույգ,-- կատակեցի:
- Լուրջ, գնում եմ, արդեն տոմս եմ վերցրել: Գնանք, ինձ օգնիր:
Ոչ մի կերպ ես չկարողացա արաբուհուն համոզել մնալ Ամերիկայում և թողնել մր. Շիլդին:
- Նա գազան է, ես չեմ մնա այս երկրում,- վճռականորեն պատասխանեց Թալիբի դուստրը:
Արդեն ջայլամի փետուրի վաճառականը, որ իր կնոջը իբրև կոմպլիմենտ, «Սիրամարգի փետուր» էր կոչում, սկսել էր խստորեն հետապնդել նրան:
Մենք միասին գնացինք լոմբարդը:
- Իմ ադամանդներից միայն մեկն եմ վերցրել և մի