Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գերտրուդը չպատասխանեց: Մայրըդուրսեկավ և տեսավ քաղաքի վաճառականին, ինքն էլ սկսեց լաց լինել:

Գերտրուդը և մայրը իրար փաթաթված լաց եղան:

--Շատ եմ ցավում ,- ասաց խաղաքի վաճառականը, զգալով, որ ծերունի ֆերմերն այլևս չկա:

Արցունքներին հաջորդող երկար լռությունից հետո՝ քաղաքի վաճառականը խզեց լռությունը:

--Ծանր է ինձ համար, բայց ես էլ ֆիրմայի ներայացուցիչ եմ, պետք է վճարեք առաջին վճարումը:

Մայրը աչքերը չռեց Գերտրուդի վրա, որովհետև Գերտրուդը հավատացրել էր մորը, որ քաղաքի վաճառականն իրենց նեղը չի գցի:

--Հայրիկի մահվանից հետո, դուք գիտեք, որ մեզ համար անկարելի է ճիշտ ժամանակին վճարել, մենք վստահ ենք, որ դուք բարի եք,- կմկմաց Գերտրուդը և բռնեց քաղաքի վաճառականի ձեռքը:

Քաղաքի վաճառականն ատամները բաց արավ, ինչ-որ մլավեց: Մայրը և Գերտրուդը սրտատրոփ սպասում էին:

--Ավելի լավ է մեքենան ետ առնենք, քանի որ չեք կարող վճարել, ոչինչ վճարած չեք լինի, այսքնա ժամանակ էլ ձրի գործածեցիք:

Գերտրուդը գլուխը կախ արավ, նրա աչքի առաջից անցավ հոր դագաղը: Գերտրուդի սիրտը հետևեց այդ դագաղին մինչև գյուղի նոր գերեզմանոցը, և աչքերը էլի լցվեցին արցունքով.

--Հայրիկը ձին ծախեց, եթե մեքենան էլ տանեք, ինչո՞վ պետք է աշխատենք,- հազիվ արտասանեց Գերտրուդը:

--Ես կարծում եմ, որ դուք պետք է ձեռք քաշեք գյուղի տնտեսությունից, երկուսդ էլ կին եք, չեք կարող գլուխ հանել, դուք պետք է փոխադրվեք քաղաք, ծառայության մտնենք, երկու հոգով շատ հեշտ է քաղաքում ապրելը:

--Ես քաղաք չեմ գա,- անմիջապես պատասխանեց մայրը:

Գերտրուդը չլսեց մոր պատասխանը նրա աչքերը փայլեցին ուրախության ցոլքերով:

--Ես կգամ քաղաք, կաշխատեմ և մայրիկին էլ