որ ավտոմոբիլը կարելի է գնել հեշտ պայմաններո, և նա զուր է այդքան բարկացելբարի վճռականի վրա:
-Ինձ պայմաններ չի առաջարկել,- պատասխանեց ֆերմերը,- եթե այդպես է կգնեմ. ես գիտեմ, որ ավտոմոբիլը մեծ շատ կբերի:
Գերտրուդը, հորից գաղտնի, առավոտյան գնաց, գտավ վաճառականին շնորհակալություն հայտնելով՝ ասաց, որ գա և նորից տեսնի իր հորը:
Ֆերմերը ավտոմոբիլըգնեց շատ հեշտպայմաններով:Վաճառականը գնաց քաղաք և ուրիշ պատվերների հետ միասին ուղարկեց նաև ֆերմերի ավտոմոբիլը:
Երբ առաջին անգամ գազոլինը լցրին, դարձրին պտուտակը, և ավտոմոբիլն սկսեց խռխռալ հևալ: Գերտրուդն իր սրտում ուրախության մի փլուզում զգաց, որ մինչև անգամ ուզւոմ էի լաց լինել, երգել, պարել: Ֆերմերն իր այծմորուսը երերցրեց, մրթմրթաց քթի տակ և գրկելով իր կնոջը՝ մրմնջաց.
-Զգում եմ, որ քո մազաերը սևանում են:
Կինը չկարողացավ պատասխանել, նայեց Գերտրուդին, ուզում էր ասել, որ նա է այդ բոլոր ուրախության պատճառը:
⁂
Դեռևս հունձը չէր սկսվել, երբ ֆերմերին տարան գյուղի նոր կառուցված գերեզմանոցը և թաղեցին: Այդ գերեզմանոցի հինգերորդ հավիտենական բնակիչը դառավ ֆերմերը: Գերտրուդը և մայրը մնացին մենակ ավտոմոբիլի հետ. ձին վաղուց ծախել էին:
Մայրն ուժգին փաթաթվեց Գերտրուդին և ասաց.
-Ամեն ինչ կորցրի, դու մնացիր միայն:
Ֆերմերի մահից մի ամիս հետո Գերտրուդենց բակում էլի հայտնվեց քաղաքի վաճառականը: Նա Գերտրուդին հանդիպեց սանդուղքների վրա, խոր բարևեց: Գերտրուդը փոխանակ նրա բարևին պատասխանելու՝ սկսեց լաց լինել:
-Ի՞նչ է պատահել,- հարցրեց քաղաքի վաճառականը և կիսագրկեց նրան: