Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սպիտակ գույն ուներ. ես գտա, որ այդ խմիչքին պետք է գույն խառնել և կծախվի։ Ուրիշ ոչինչ։ Մր. Ի. Ի. Հարտընը համոզվեց դրան, ստորագրեր ինձ հետ մի միլիոն դոլլարի պայմանագիրը, և ես նրան տվի այդ գաղտնիքը։ Մր. Հարտընը գնեց միլիոնավոր շշերը դատարկ շշի գնով, գույն խառնեց, փոխեց անունը և հիմա հսկայական քանակությամբ ծախում է: Նա ինձ արդեն վճարեց մի միլիոն դոլլարը։ Արդեն սկսել եմ նոր առևտուր իմ սեփական դրամագլխով և ինձ համար։

Երբ Ուոլտըր Գրոզբուց պիտի բաժանվեի, նա ինձ ասաց.

— Մի խդիրք ունեմ, շատ եմ ցանկանում, որ չմերժես։

Ես չգիտեմ և ինչպես և ինչու կարծեցի, թե Գրոզրին ուզում է իր առևտրական տանը մի պաշտոն տալ ինձ:

— Եթե ինձ պաշտոն ես առաջարկելոլ, ես համալսարանը չեմ թողնի,— պատասխանեցի։

— Ոչ, ոչ, սիրելիս, դու անպետք մարդ ես առևտրի համար,— ասաց Գրոզրին,— ավելի լավ է դու փչանաս քո Պլատոնով և Սոկրատով, քո ի՞նչ գործն է առևտուրը։

— Եթե ակադեմիական կյանքիս չվնասի, կընդունեմ, պատասխանեցի անմիջապես։

— Թույլ տուր ինձ քեզ վեց դոլլար տամ, որ այն պարտքդ վճարես,— ասաց Ոոլտըր Գրոզրին։

— Շնորհակալ եմ,— պատասխանեցի։

Մի քանի տարի հետո՝ Նյու-Յորքում, վիթխարի այդ քազաքում, պատահմամբ հանդիպեցի Ուոլտըր Գրոզբուն Բրոգուեյի վրա մի կնոջ հետ։ Կնոջ գրկում՝ մի սպիտակ շուՖ:

Իմ խոհանոցի ընկերս ամբողջովին փոխվել էր, մոնոկլկար մի աչքի անկյունում, խոսում էր դանդաղ, անուշադիր և անպատճառաբանված ծիծաղում էր։ Անգլերենի իր հնչյունները դառել էին մաքբակրոնական, քարոզչական:

— Օ՜հ, դո՜ւք, ի՜նլպես եք...

— Ես ավարտեցի,— ասացի պարզ կերպով։

— Օ՜հ, Սո՜կրա՜ատ,— խռբռաց Գրոզրին ու ծիծաղելով հեռացավ։