Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես համառորեն ամեն առիթի նրանց պատմել էի ՝ տալիս այդ պատմությունը և, որ գլխավորն է, հետաքրքրվում էի այնպիսի մանրամասնություններով, որոնցով մի. Ռիգզը ոգևորվում էր, պատմում էր անընդհատ և մինչև անգամ նամակներ էր քրքրում, որպեսզի կարողանա ճշտել ամիսը, շաբաթը, օրը և ժամը:

Այնքան էր ոգևորվում մի. Ռիգզը, որ կուրանամ էր, չէր կարողանում տեսնել, որ ես պարզապես ձեռք էի առնում իրեն:

Ապա մի. Ռիգզը պատմում էր, թե իր հայրը ինչ կերակուրնեբ էր սիրում, որոնց մեջ աչքի էր դարնում կաղամբով պատրաստված մի կերակուր, որի հոտը կպչում էր մինչև անգամ ուտողի զգեստներին։

— Ի՞նչ ճաշակավոր մարդ է եղել,-ավելացնում էի ես անմիջապես:

Տիկին Ռիգզը գլուխը թեքում էր ուսի վրա, խոր բավականությամբ նայում էր իր ամուսնուն ես ոչ մի խոսքի համար այնքան չեմ զղջացել, որքան դրա համար։ Դա պատճառ եղավ, որ շաբաթը երեք անգամ տիկին Ռիգզն ինձ համար եփի կաղամբով կերակուր։ Մի. Ռիգզը միշտ գովաբանում էր տիկնոջը, որ այդքան փափկանկատ է թե՜ դեպի իր հայրը և թե՜ դեպի ինձ։

2

Մի առավոտ, նախաճաշի ժամանակ, մեր տան անկյանը կանգնեց մի ապրանքատար ավտոմոբիլ, զռզռաց, հևաց և լռեց։ Մի. Ռիգզը, կարծելով, որ ավտոմոբիլը մեզ համար կանգնած կարող էր լինել, մոտեցավ լուսամատին և ներքև նայեց, մի պահ ապշած մնաց, հետո վերադարձավ սենյակ, սկսեց ապուշ-ապուշ նայել կնոջ վրա։ Տիկին Ռիգզը, որ առհասարակ ուշի-ուշով հետևում էր իր ամուսնու բոլոր շարժումներին, նրանց մեջ միշտ հոգեբանական երևույթներ գտնելու հույսով, փոխադարձ սկսեց նայել։ Ես, որ նրանց շարժումների մեջ առհասարակ միայն մարդակազմական երևույթներ էի տեսնում, այս անգամ մի. Ռիգզի աչքերում «տեսա» ինչ-որ հոգեբանություն։ Ես էլ սկսեցի նայել։