Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բուկերը հառել էր իր աչքերը բոցավառվող բնակարանի դժոխային լեզուներին:

Մր. Բուկերի բնակարանում, բացի այրվող նյութերից, այրվում էր նաև ամերիկյան սահմանադրական օրենքը, և ես լսում էի նեգրի այրվող բնակարանի և կեղծամիտ օրենքի ճարճատյունները:

1928 թ.