քարուքանդ էին անում շենքը, տունն ամբողջ ճարճատում էր, բոցավառվում և փլչում, ջրի մեքենան անդադար աշխատում էր։ Ջրի ահավոր մի հոսանք, իբրև անդիմադրելի մի պատնեշ, կանգնել էր մր. Ռիդզի և սևամորթի տան մեջտեղում և պաշտպանում էր Ռիգզի բնակարանը:
Մր. Բուկերը, իր տիկնոջ և զավակների հետ, կանգնած էր բոցավառվող տան դիմաց։ Բոլորն էլ գիտում էին հրդեհը ահարկու և ահաբեկված աչքերով։ Վազեցի նրանց մոտ։ Տիկին Բուկերն արցունքոտ աչքերով գրկեց ինձ և ասաց.
— Դեռ չէինք ապահովագրել տունը*
Մր. Բուկերի կարմիր շրթունքները դողում էին. նրա նայվածքի մեջ մի ամբողջ փոթորկալից ծովի մռայլաթյուն կար:
— Մր. Ռիգզն է այրել իմ տունը, մր. Ռիգզն է կրակ գցել իմ բնակարանը, պետք է օրենքը պատժի նրան, եթե ոչ՝ ես անձամբ կպատժեմ նրան։
Ոստիկանը մոտեցավ մր. Բուկերին, կանգնեց նրա դիմաց՝ ինչպես մի դաժան կոշմար և ցածր ու հատու շեշտով ասաց.
— Գիտե՞ք, որ սպառնալիքը քրեական հանցանք է համարվում:
— Գիտեմ, ամեն բան գիտեմ, գիտեմ նաև, որ օրենքը միայն սև գույնն է տեսնում,— պատասխանեց մր. Բուկերը։
— Սո՞ւս,– սաստեց ոստիկանը, երեսը դարձրեց և մեխվեց իր տեղում։
Ես վազեցի իմ տունը, արագ բաց արի ճաշարանի դուռը, ուր մի ամսից ի վեր ոտ չէի դրել։ Մր. Ռիզզը և տիկին Ռիգզը ահաբեկված ցատկեցին, սուրճի բաժակները թափվեցին։ Ես մի պահ կանգ առա, ապա երկու քայլ մոտեցա, հայացքս հառեցի հարավի այդ երկու արիստոկրատների աչքերին և համոզվեցի, որ հրդեհը նրանք էին գցել:
— Սրիկանե՞ր,– գոռացի,– դուք անասուններ, գազաններ եք։
Նրանք չպատասխանեցին։ Մոտեցա պատուհանին, տեսա մր. Բուկերին իր կնոջով և երկու երեխաներով,, որոնք լուսավորված էին իրենց բնակարանի հրդեհի բոցերով, կուչ եկած, երեխաները լաց էին չինում իրենց մոր հետ, իսկ