Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

--Ցանկալի էր տեսնել ձեր նկարները, տիկին Հերրիսոն,- պատասխանեցի:

--Տիկին Հերրիսոննը նման չէր այն տիկին Հերրիսոնին, որին դուրսը հանդիպել էի: Նա գրեթե կիսամերկ էր, նրա մարմինը կարծես թրթռում էր նուրբ մետաքսե վարդագույն շորի տակ: Նա սենյակը խաչաձևեց և քայլեց դեպի պատշգամբը՝ ինձ հրավիրելով այնտեղ: Տիկին Հերրիսոնը նստեց մի աթոռի վրա որի ետևում հռովմեական մի գլադիատորի արձանն էր դրված, գլուխը ամբողջովին ծածկված ներքևից բարձրացող ծառի ճյուղերի ետև:

--Ուրեմն դուք հիմա աղատ եք իմ գորգերը կարգի բերելու:

--Այո մադամ:

Ես ցանկանում եմ լավ գործ, կվճարեմ ձեզ ինչքան հարկն է, մի քանի գորգորի վրա, փոքրիկ տեղեր, թանաք է թափած : Աապա եսուզում եմ մի քանի նոր գորգեր գնել, ձանձրացրել եմ հներից:

--Ես ցանկանում եմ լավ գործ, կվճարեմ ձեղ ինչքան հարկն է, մի քանի գոգերի վրա, փոքրիկ տեղեր, թանաք է թափած: Ապա ես ուզում եմ մի քանի նոր գորգեր գնել, ձանձրացել եմ հներից:

--Զարմանալի է, տիկին:

--Ինչու:

--Որովհետև մարդ որքան երկար ապրի արևելյան գորգի հետ, այնքան կսիրի նրան, երևի ձանձրացել եք նրանից, որ այդ գորգերը կեղտոտվել են, փոշոտել և կորցրել իրենց հրապուրանքը, լվացվելուց հետո նրանք կարող են այնպես թարմանա, ինչպես երբեք չեն եղել:

--Իսկապես:

--Այո, տիկին,- շարունակեց ես,- արևելյան գորգը որքան ծերանում է, այնքան արժեքավոր է դառնում:

--Ինչ լավ կլիներ, եթե մարդը գորգի նմնան լիներ,- «փիլիսոփայեց» լեյդի Հերրիսոնը:

--Որոշ չափով այդպես է, մարդը, մանավանդ կինը, երբ մի քիչ, միայն մի քիչ, հնանում է՝ բոլորովին քաղցրանում է, օրինակի համար՝ կարծում եք, որ դուք 16 տարեկան հասակում՝ ավելի քաղցր էիք, քան հիմա:

--Լեյդի Հերրիսոնին շատ դւր եկավ իմ այս համեմատությունը:

Արևը փռվել էր պատշգամբում, մի հազվագյուտ արև