Նյու-Յորքի գարնանային օրերում, ներքևում վարված էին՝ ծաղիկները, շատրվանը ծիածաններ էր գծագրում թավշյա կանաչի վրա, լեյդի Հերրիսոնը կատվի նման ուղում էր փռվել արևի շողերի տակ:
Լեյդի Հերրիսոնը լռեց, նա սպասում էր, որ ես շարունակեմ, բայց ես այդքանը բավարար համարեցի: Երկար լռությունից հետո՝
--Գնանք տեսնենք գորգերը,- առաջարկեց նա:
--Գնանք, տիկին:
Սրահի գորգերը դիտելուվ և նշանակելուվց հետո մենք բարձրացանք վերևի հարկը և մտանք մի ջահազարդ դահլիճ, ոկեհուռ վարագույրներով, մոզայիկ պատերով: Առաստաղի վրա կապույտ երկինք էր նկարված ստղերով և մի լուսնով, որոնց ետին գիշերները լույսեր էին վառվում, իսկական գիշերային երկնքի պատրանքը տալով: Հատակը ծածկված էր մեծ հնդկակն մի գորգով, խոշոր, պարզ ֆիգուրաներով, որի ֆոնն էր կազմում ուրտի ոսկեգույն բուրդը:
--Այս գորգի վրա մի քանի տեղ սպիներ են գոյացել,- ասաց լեյդի Հերրիսոնը և հաճեց ցոիյց տալ:
Ջահազարդ դահլիճից մենք անցանք մի փոքրիկ սենյակ, որը մի տեսակ միջանցք էր ծառայում դեպի մյուս սենյակը:
Այս միջանցք-սենյակում արևելեյան գերգեր չկայի, բայց զարմանալիորեն հետաքրքրական մի սենյակ էր: Սենյակի մեծ լուսամուտները ծածկված էին գինու գույն թավշյա վարագույրներով, որոնք սենյակը դարձնում էին մթնշաղային, իսկ սենյակի մեջտեղում բարձր դրված էր Միլոսի Վեներան:
Ես կանգ առա Վեներայի առաջ և սկսա ապշությամբ և հափշտակությամբ դիտել երբ լեյդի Հերրիսոնը հարեց.
--Անպիտան աղախինները կոտրել են այս խեղճ արձանի թևերը:
Անմիջապես փոխվեցիմ ափշության օբյեկտը, ես սկսեցի ափշել այն տգիտության վրա, որ բովանդակում էր լեյդի Հերրիսոնը:
--Որքան ժամանակ է, որ աղախինները կոտրել են այս խեղճ արձանի թևերը, տիկին,- հացրի:
--Չգիտեմ, իմ աս տունը գալուց առաջ է պատահել,- պատասխանեց լեյդի Հերրիսոնը: