մի Բուխարա մուգ կարմիր և մուգ կապույտ տիրական գույներով, որը մի ուժեղ հակադրություն էր կազմում տիրող ընդհանուր սպիտակության մեջ: Տուալետի այդ սենյակում տիրում էր մանիշակի հզոր և հարբեցուցիչ բուրում: Այդ սենյակում, սակայն, ամենազարմանալին հեռախոսի ապարատն էր, որ զետեղված էր նստելու տեղի և վաննայի մեջտեղում:
-Այս հեռախոսը ինչո՞ւ դրված է այստեղ,- զարմանքով հարցրի Հելենային:
-Նրա համար, որ եթե լեյդի Հարրիսոնը զբաղված լինի այստեղ՝ դրսի հեռախոսը միացնենք, որպեսզի խոսի:
-Եվ լեյդի Հարրիսոնը ծառայող էր ունիվերսալ խանութում երկու տարի առաջ...-մթմրթացի:
-Այո՛, ճիշտ երկու տարի առաջ,- Հարեց Հելենան ցածր ձայնով:
Բուխարայի ծայրը սկսել էր քանդվել, նշանակեցի և դուրս եկանք դեպի տան ետևի պատշգամբը, որտեղ փռված էին երկար գորգեր: Բնակարանի ետև տարածված էր մի ընդարձակ պարտեզ, որտեղ բանվորներ էին աշխատում:
-Երևի այստեղ նոր բնակարան են շինում երիտասարդ լեյդիի համար,- ասացի Հելենային:
-Ո՛չ,-պատասխանեց Հելենան,- երիտասարդ լեյդիի համար արդեն բնակարան կառուցվել է, այստեղ լիճ են կառուցում լեյդիի հարսանիքի խնջույքի համար:
-Ինչպե՞ս:
-Լճի վրա են տալու խնջույքը:
-Մի՞ օրվա համար:
-Մի իրիկվա համար,- շեշտեց Հելենան:
Նորոգվելիք գորգերի համար մի հաշիվ պատրաստեցի, տվի Հելենային հանձնելու լեյդի Հարրիսոնին և դուրս եկա մր. Հարրիսոնի ապարանքից:
3
Միացյալ Նահանգների ամբողջ բուրժուական մամուլը պահանջում էր Պոտին էլեկտրական աթոռին նստեցնել: Բուրժուական քաղաքական ամբողջ մեքենան գործում էր եռանդուն կերպով: Մունիցիպտլ ընտրական կամպանիայում այդ մեքենայի լայկերը: