Այժմ ամեն անգամ որ մի բացիկ եմ դնում և վրան չափածո տողեր եմ կարդում հիշում եմ մր Ռեյնոլդսին:
Խեղճ տնայնագործ պոետ արդյոք պիտի կարդաս այս տողերը և երախտապատ լինես որ քեզ հիշել եմ այս տողերում եթե ոչ քո անունը չի արձանադրվելու ոչ մի գրականութըան պատմութըան մեջ:
4
Լեյդի Հաթիսոնը ինձ խոստացել էր տեղեկացնել, թե երբ կարող էի սկսել իմ աթխտանքը: Մի քանի օր հետո մի բացիկ ստացա Հելենայից: Հելնան գրում էր, որ լեյդի Հարրիսոնից հանձնարարված է իրեն տեղեկացնելու ինձ, որ կարող եմ աշխտանքը սկսել համաձայն իմ տված հաշվի:
Երկրորդ օրն իսկ սկսեցի աշխատել Հարրիսոնի բնակարանում աշխատելիս ես պատեհություն ունեցա ճանաչելու մր Հաթիսոնին և երիտասարդ լեյդիին:
Մր. Հարիսոնը ծեր էր, բարձրահասակ, սափրած երեսով, սպիտակած մազերով, թեև մի քիչ կղած, բայց դեռևս առույգ և առողջ էր: Ծերունու աչքերում չափազանց հոգնածություն էր երևում: Երբ նա, դուրս գնալիս, տեսավ որ ես աշխատում էի գործի վրա քաղաքավարութըամբ բարևեց և սև սիգար առաջարկեց:
-Շնորհակալ եմ,-ասացի և վերցրի սիգարը:
-Այս գորգը որքան հին է,-հարցրեց ինձ ծերունի Հաթիսոնը:
-Շատ հին է, բայց որոշ թիվ տալ դժվար է:
-Ինձ պնդում էին ծախողները, որ առնվազն 350 տարվա գորգ է:
-Այս տեսակի գորգերը սկսեցին արտադրվել 19-րդ դարի սկզբներին, այնպես որ հարյուր տարուց հին չի կարող լինել: Մր. Հարիսոնը գլուխը երերցրեց զարմանքով:
-Զարմանքում եք, որ ձեզ խաբել են, մր. Հարրիսոն,- Հարցրի:
-Ոչ...-երկարացրեց մր. Հարրիսոնը,-առևտուր է,