Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԺԸ

Բայց մարդկային չարությունը, խավար միտքը, հետամնացությունը և ձրիակերների իշխանությունը չթողին, որ արվեստագետն ստեղծագործեր խաղաղությամբ և խնդությամբ։

Հովնաթանը կանացի ֆիգուրաների համար աշխատանոց էր բերում կանայք, մերկացնում նրանց և քանդակում։ Այն կանայք, որոնք համաձայնում էին մերկանալ արվեստագետի առաջ, բնականորեն բարի վարքի տեր կանայք չէին, թեև նրանցից ամեն մեկին չէր հանդիպել մի մարդ, որ ավելի բարոյական լիներ, քան Հովնաթանը։

— Պոռնիկներ է տանում աշխատանոցը, մերկացնում ժամերով,— բամբասում էին նրանք, որոնք այդ միևնույն պոռնիկների հետ գիշերներն էին անցկացնում։

Երբ մարդիկ, բամբասանքից այրվող մարդիկ, տեսան, որ արվեստագետը դույզն արժեք չի ընծայում իրենց բամբասանքներին, հնարեցին ուրիշ բամբասանք։

— Ափսո՜ս, հազա՜ր ափսոս Երեմիայի որդի Հովնաթանին,— ասում էին նրանք, գնաց, աշխարհներ թափառեց, վերադարձավ լայնեզր գլխարկով, բայց անպետք մի արարած է, ուտում է իր քրոջ ամուսնու հացը։

Եվ կերած հացը հետզհետե մնում էր կոկորդում ու կուլ չէր գնում։

Սկզբներում նա երբեք մտադրություն չուներ վաճառելու իր աշխատանքներից մեկնումեկը, բայց երբ հացը մնաց կոկորդում, զիջեց և հայտարարեց վաճառք։

Մեծ բազմություն հավաքվեց նրա աշխատանոցը, դիտեց, զմայլվեց, բայց ոչ ոք ոչինչ չգնեց։

— Առնենք ի՞նչ անենք,— մտածեցին բոլորը։

— Եթե փող տամ մի բանի, գոնե փորս կշտացնի,— տրամաբանեց մեծամասնությունը։

Որքան որ Հովնաթանը վաճառք էր հայտարարել և սպասում էր ծախել իր աշխատանքներից մեկնումեկը և գեթ ժամանակավորապես ազատվել քրոջ ամուսնու հացից, բայց